Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, թեժ բանավեճ է ծավալվել իշխանական թեկնածու Մարիա Կարապետյանի  և ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև։

Ընդդիմադիր պատգամավորը Կարապետյանին հիշեցրել է նախկինում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առնչվող ծրագրերում նրա ներգրավվածությունը, կասկածի տակ դրել Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձերը, ինչպես նաև նշել, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում ու հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից։

Արձագանքելով Ղազարյանի այն պնդմանը, թե Հայաստանը չի կատարում ՀԱՊԿ պայմանագրային պարտավորությունները և ձեռք է բերում «ոչ պայմանագրաունակ» պետության վարկանիշ՝ Կարապետյանը հակադարձել է․

«Դուք Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ընտրելիս, ընտրեցիք Հայաստանը, լա՛վ ա չասեցիք՝ ամոթ Հայաստանին։ ՀԱՊԿ-ը չի՛ կատարել իր պայմանագրային պարտավորությունները մեր նկատմամբ։ Եվ այն քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է ի պատասխան ՀԱՊԿ-ի տոտալ անգործության՝ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների պարագայում, կարելի է անվանել սոսկ սիմվոլիկ»,- ընդգծել է Կարապետյանը։

Նա հավելել է, որ Երևանը երբեք չի խնդրել ՀԱՊԿ զինվորներին գալ և հայերի փոխարեն կռվել, այլ պահանջել է քաղաքական հստակ դիրքորոշում և արձանագրում, որ ՀՀ ինքնիշխան սահմանները խախտվել են։

«Մինչդեռ ամբողջ աշխարհն ասում էր՝ տեղի է ունեցել ագրեսիա, այն կազմակերպությունը, որի անդամն էր Հայաստանը, հայտարարում էր, թե սահմանները դելիմիտացված չեն»,- նշել է իշխանական թեկնածուն։

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ այդ օրակարգն այլևս սպառել է իրեն։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը այլ երկրների կողմից ես համարում եմ մեծամասամբ ավարտված։ Շատ կդժվարանանք գտնել երկրներ, որոնց կողմից ճանաչումից հետո էական բան կփոխվի։ Մնացել է Թուրքիան, որը գուցե երբևէ ճանաչի, և դա լավ կլինի, բայց Հայաստանի Հանրապետությունն իր պետական ռեսուրսները չպետք է ծախսի այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Անի Թամրազյան