Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարիա Կարապետյանի թեկնածությունը։

Նիստի ընթացքում հնչեցված հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների խնդրին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը հետաքրքրվեց, թե իշխանական պատգամավորն մարդու իրավունքների և կոնֆլիկտների վերափոխման իր փորձառությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել կամ պատրաստվում ձեռնարկել գերիների խոշտանգումների և նրանց ազատ արձակման հարցով միջազգային հարթակներում։ Արձագանքելով հարցադրմանը՝ Մարիա Կարապետյանը վստահեցրել է, որ հարցը մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։

«Նախորդ փուլում չի եղել որևէ միջազգային հանդիպում, որի ընթացքում մենք չխոսենք Բաքվում պահվող գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հրատապության մասին։ Շեշտադրումների դիտանկյունից մենք համոզված ենք, որ այդ խոսակցությունը որքան հնարավոր է հանդարտ տոներով անցկացնելն է, որ նպաստելու է մարդկանց շուտափույթ վերադարձին»,- ընդգծեց նա։

Կարապետյանի խոսքով՝ իշխանության որդեգրած մարտավարությունն է հարցը բարձրացնել ոչ թե «աղաղակելու և թմբկահարելու» մեթոդաբանությամբ, կամ Ադրբեջանի հեղինակությանը վնաս հասցնելու նպատակով, այլ միջազգային գործընկերներին այնպիսի խոսույթ տրամադրել, որպեսզի վերջինները իրենց կապերն օգտագործեն հարցի բուն լուծման համար։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հրապարակային դիմումին՝ Բաքու այցելելու և հարազատներին տեսակցելու հնարավորության մասին, Կարապետյանը նշեց, որ թեև մարդկայնորեն հասկանալի է ընտանիքների ցանկությունը, սակայն ռազմավարական առումով առաջնային պետք է մնա ոչ թե այցերի ապահովումն ու իրավիճակի «նորմալացումը», այլ գերիների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը։

«Բոլոր մարդիկ, ովքեր վերադարձել են պատանդառությունից, վերադարձել են բացառապես հանդարտ ջանքերի շնորհի։  Միջազգային հարաբերություններում, երբ ձևակերպում ես պահանջներ, պիտի լավ կշռես։ Եթե փոքր բան ես խնդրում, դա կարող է տրվել, և համարվի, որ մեծ ընդառաջում եղավ, այնինչ պետք է կենտրոնանալ ամենակարևորի՝ անձանց վերադարձի վրա»,- ասաց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան