Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Ղազարյանը կոչ է արել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի թեկնածությանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Ղազարյանի պնդմամբ՝ Վարդանյանը «շատ անհաջող և տվյալ պաշտոնին չհամապատասխանող թեկնածու է»։

Էդգար Ղազարյանն իր ելույթում ընդգծել է, որ Ծովինար Վարդանյանը նախկինում երկար ժամանակ զբաղեցրել է նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնը և, ըստ նրա գնահատականի, «տապալել է իր առաքելությունը»։

Էդգար Ղազարյանը ներկայացրել է նաև Վարդանյանի պաշտոնական գործունեության հետ կապված մեկ այլ դրվագ, որը վերաբերում է քաղաքացիների ընդունելությանը։ Նրա հայտնած տվյալներով՝ 2025 թվականի հունիսի 24-ին, երբ ինքը որպես քաղաքացի ներկայացել է ԱԺ ընդունարան, Վարդանյանը մյուս բոլոր քաղաքացիներին ընդունել է, սակայն հրաժարվել է ընդունել միայն իրեն․ «Այսինքն՝ մյուս բոլոր քաղաքացիները ընդունելության են արժանացել, իսկ իմ նկատմամբ ցուցաբերել է, որպես հանրային ծառայող-պաշտոնյա, խտրական վերաբերմունք»։

Ղազարյանը հայտնել է, որ նշված խտրական վերաբերմունքի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն և դատական գործընթացով հասել է մինչև Վճռաբեկ դատարան՝ շահելով դատը։ Ըստ Ղազարյանի՝ այժմ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված է քննչական վարույթ՝ հիմնավոր կասկածի հիման վրա․ «Կարծում եմ, որ առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը միջնորդությամբ գա Ազգային ժողով՝ տիկին Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և, միգուցե, խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ Ես կարծում եմ, որ այդպիսի պաշտոնական գործունեության ակտիվով գործիչը չի կարող հավակնել նման բարձր պաշտոնի»։

Ամփոփելով խոսքը՝ Ղազարյանը վերահաստատել է իր կոչը հանձնաժողովի պատգամավորներին՝ դեմ քվեարկել Ծովինար Վարդանյանի թեկնածությանը։

Նշենք, որ հանձնաժողովի «Ուժեղ Հայաստանի» անդամները դեմ են քվեարկել Վարդանյանի թեկնածությունը, այդ թվում՝ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը, սակայն ՔՊ-ականների ձայները բավարարել են, որպեսզի Ծովինար Վարդանյանը ընտրվի հանձնաժողովի փոխնախագհ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան