Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի ժամանակ տեղի է ունեցել սուր բանավեճ ՔՊ խմբակցության նախագահ Արուսյակ Մանավազյանի և Էդգար Ղազարյանի միջև։

Քննարկման ընթացքում Էդգար Ղազարյանը հարցով դիմել է զեկուցողին՝ նշելով, որ տվյալ խմբակցության պատգամավորները հաճախ են հիշատակում տարբեր պատգամավորների կամ նրանց ծնողների՝ մինչև 2018 թվականը զբաղեցրած պաշտոնները՝ դա ներկայացնելով որպես բացասական երևույթ։ Որպես օրինակ՝ նա վկայակոչել է պատգամավոր Ծովինար Վարդանյանի հորը, ով 1993 թվականին զբաղեցրել է ՀՀ պետնախարարի, 1995-1998 թվականներին՝ պաշտպանության նախարարի տեղակալի, իսկ 1998-2000 թվականներին՝ բնապահպանության նախարարի պաշտոնները։ Ղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք այդ հանգամանքները խմբակցության ընդհանուր արժեհամակարգային տեսանկյունից կոնֆլիկտ չեն առաջացնում տվյալ թեկնածուի առաջադրման իմաստով։

Մանավազյաը դիմել է նիստը նախագահողին և խմբակցության ղեկավարությանը՝ անդրադառնալով Էդգար Ղազարյանի գործողություններին։ Նա հայտարարել է, որ Ղազարյանը թիրախավորում է Ազգային ժողովի կին պատգամավորներին, իր էջում տեղադրում է նրանց լուսանկարները, կատարում ցինիկ գրառումներ և հանձնաժողովի նիստերին հնչեցնում ցինիկ հարցադրումներ։ Նա հրաժարվել է պատասխանել Ղազարյանի որևէ հարցի՝ նշելով․ «Խնդրում եմ, ես չեմ պատասխանելու որևէ հարցի, և սա համարում եմ ձեր խմբակցության որոշումը․․․ որ դուք հարցի իրավունք եք թույլ տալիս այս անձնավորությանը»։

Նիստը նախագահողը պարզաբանել է, որ ցանկացած պատգամավոր իրավունք ունի ներկա գտնվել հանձնաժողովի նիստերին և հարցեր բարձրացնել։ Նա ընդգծել է, որ հարցին չպատասխանելը զեկուցողի իրավունքն է, սակայն պատգամավորի մասնակցությունը սահմանափակելն այնքան էլ ճիշտ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան