Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երեքշաբթի հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ գրավել է ամերիկյան անօդաչու սուզանավ։ Reuters-ը նշում է, որ սա  որոշակի լույս է սփռում այն հարցում, թե ինչպես են ստորջրյա անօդաչու սարքերն օգտագործվում ռազմական գործողություններում։

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ սարքը Կալիֆորնիայում գործող պաշտպանական Anduril ընկերության կողմից արտադրված Dive-LD է։ 5,8 մետր երկարությամբ սուզանավը կարող է իրականացնել մի շարք առաքելություններ, այդ թվում՝ ականազերծման գործողություններ, ծովի հատակի քարտեզագրում, հետախուզական տվյալների հավաքագրում, ինչպես նաև ստորջրյա ենթակառուցվածքների, այդ թվում՝ մալուխների և խողովակաշարերի զննում։

«Մենք Հորմուզի նեղուցի մուտքի մոտ որսացել ենք ամերիկյան ահաբեկչական բանակի ամենաժամանակակից, խելացի և անօդաչու սուզանավերից մեկը։ Այս ստորջրյա սարքը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով»,- ասվում է Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հայտարարության մեջ, որը տարածել են Իրանի պետական լրատվամիջոցները։

Ի պատասխան՝ Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ ամերիկյան ստորջրյա անօդաչու սարքը «ավելի քան մեկ օր առաջ անսարքություն է ունեցել»։

«Այն ուսումնասիրում էր տարածաշրջանային ջրերը՝ ընթացիկ գործողություններին աջակցելու համար։ Խափանված անօդաչու թռչող սարքը հին մոդել էր, որը ո՛չ զգայուն տվյալներ էր հավաքում, ո՛չ էլ կրում էր որևէ գաղտնի սոնար կամ ռադարային սարքավորում», – ասել է նա։

Anduril-ը հաստատել է իր սարքերից մեկի կորուստը։ «Dive-LD-ն ինքնավար համակարգ է, ինչը նշանակում է, որ այն սկզբից նախագծված է վտանգավոր միջավայրերում գործելու համար, որտեղ տրանսպորտային միջոցի կորուստը սպասելի հնարավորություն է», – ասել է ընկերության խոսնակը։

ԱՄՆ զինված ուժերը մեծ ներդրումներ են կատարում անօդաչու ռազմածովային համակարգերի, այդ թվում՝ ստորջրյա և մակերեսային համակարգերի  մեջ, քանի որ փնտրում են ավելի էժան եղանակներ՝ օվկիանոսի հսկայական տարածքները վերահսկելու, հետախուզական տվյալներ հավաքելու և հակառակորդի նավերին ու սուզանավերին հետևելու համար՝ առանց նավաստիներին վտանգի ենթարկելու։
Ըստ Anduril-ի կայքի՝ Dive-LD-ն կարող է գործել մինչև 10 օր՝ առանց բազա վերադառնալու, և նախատեսված է մինչև 6000 մետր (19,700 ոտնաչափ) խորություններում սուզվելու համար։ ԱՄՆ ռազմական լրատվական DefenseScoop կայքը 2024 թվականին հաղորդել էր, որ Dive-LD միավորներից յուրաքանչյուրը արժե մոտ 2.5 միլիոն դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի