Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի գործով տուժող ճանաչված, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել միջադեպից, քրեական վարույթի ընթացքից և անդրադարձել մայրաքաղաքի կառավարման ճգնաժամին։

Անդրադառնալով հարցին, թե ինչու որոշեց միջամտել բախմանը, Տեր-Եսայանը նշեց, որ դա իր «թասիբն ու բնավորությունն էր»։

«Տեսա՝ իմ աչքի առջև գործընկերոջս հարվածում են, մնացել է մենակ ու անպաշտպան։ Մոտ 20 հոգով շրջապատել էին ու սկսել էին հարվածել գլխին, դեմքին։ Մի պահ պատկերացրի, որ կարող է ծեծելով սպանեն այնտեղ։ Ես չկարողացա դա հանդուրժել, որովհետև միշտ թույլի ու ճշտի կողքին եմ եղել։ Գնացի իրեն պաշտպանելու, և սկսեցին ինձ հարվածել»,- պատմեց ավագանու անդամը։

Նա տեղեկացրեց, որ անցել է դատաբժշկական փորձաքննություն, և քթի հատվածում ունի կոտրվածք։ Գործը գտնվում է նախաքննության փուլում, մեղադրյալներ դեռ չկան, առերեսումներ չեն եղել։ Ընդդիմադիր գործիչը մտավախություն հայտնեց, որ իշխանությունները կփորձեն «ծածկադմբոց անել» գործը։

Խոսելով Երևանի երթևեկության վիճակի և մարզային տաքսիների մուտքը քաղաք արգելելու քաղաքապետարանի նախաձեռնության մասին՝ Տեր-Եսայանը շեշտեց, որ դա խնդիրը չի լուծի։

«Այդ մեքենաները միայն Կենտրոն չեն գալիս, այլ գնում են տարբեր վարչական շրջաններ։ Խնդրի բուն լուծումը պետք է լինի այլ կերպ․ ամբողջ կառավարման օղակները՝ նախարարությունները, Դատախազությունը, Կառավարության շենքերը պետք է դուրս բերել Կենտրոնից, ինչպես արվել է, օրինակ, Վրաստանում, կամ ինչպես գործում է եվրոպական մի շարք երկրներում։ Ամբողջ պետական ապարատն առավոտյան գալիս է Կենտրոն, երեկոյան՝ գնում, իսկ քաղաքը մնում է փոշու, կեղտի ու խցանումների մեջ»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։