ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին

Լուրեր

05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ զինուժը սեպտեմբերի 8-ի գիշերը հրթիռային հարված է հասցրել Կիևին, փոխանցում է Meduza-ն։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ  քաղաքի վեց շրջաններում վնասվել են պահեստներ, ուսումնական հաստատություններ, վարչական և բնակելի շենքեր։ Երկու մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել։ Բժիշկները վիրավորներից երկուսի վիճակը գնահատում են ծանր։

Երկուշաբթի երեկոյից ռուսական զինված ուժերը զանգվածային հարձակումներ են իրականացնում Կիևի մարզի ուղղությամբ՝ կիրառելով ռեակտիվ անօդաչու սարքեր և բալիստիկ հրթիռներ։ Այս մասին հայտնել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

«Ցավոք, Բելայա Ցերկովում տուժած կա։ Տղամարդը բեկորային վնասվածքներ է ստացել»,- գրել է նա Տելեգրամում։  Նրա խոսքով՝ Բորիսպոլի շրջանում վնասվել են պահեստային տարածք, ձեռնարկություն և յոթ բեռնատար ավտոմեքենա։ Ֆաստովի շրջանում վնասվել է երեք մասնավոր բնակելի տուն։ Օբուխովի շրջանում վնասվել է մասնավոր տուն։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ Կիևի վրա հարձակվելու համար ռուսական կողմն օգտագործել է տարբեր տեսակի հրթիռներ և ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր, որոնք ավելի դժվար է խոցել։

Ռուսական ուժերը չէին հարձակվել Կիևի վրա սեպտեմբերի 5-7-ը՝ ԱՄՆ նախագահի  բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների Ուկրաինա այցի նախապատրաստման և բուն այցի  ընթացքում։

ՌԴ ՊՆ-ն էլ հաղորդում է, որ  լույս երեքշաբթի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային  հարված են հասցրել հրթիռներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով «Կիևի և Կիևի մարզի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին, տրանսպորտային, լոգիստիկ և բաշխման կենտրոններին, ինչպես նաև Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի