Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Առնվազն հինգ մարդ է զոհվել, երբ Amazon-ի բեռնատար ինքնաթիռը կիրակի օրը Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել թռիչքուղուց, բախվել մեքենաներին և բռնկվել, գրում է France 24-ը։

Մայամի-Դեյդ շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Ռեյ Ջադալլան լրագրողներին ասել է, որ հինգ զոհերից բացի, երեք մարդ տեղափոխվել է վնասվածքաբանական կենտրոններ «ծանր վիճակում», իսկ երկուսը բուժօգնություն են ստացել տեղական հիվանդանոցում․ «Ինքնաթիռը բախվել է մի քանի մեքենաների, ինչի հետևանքով մի քանի զոհ է մնացել, որոնք իրականում մնացել են մեքենաներում։ Անհրաժեշտ էր մեր տեխնիկական փրկարարական խմբի հետ բարդ փրկարարական աշխատանքներ։

Նա չի պարզաբանել, թե արդյոք օդաչուները ողջ են մնացել, իսկ պաշտոնյաները հրաժարվել են պատասխանել հարցերին կարճ հայտարարություններից հետո։

Հրշեջ ծառայության պաշտոնյաների խոսքով՝ Prime Air ավիաընկերության 7598 չվերթն իրականացնող ինքնաթիռը «վթարի» հետևանքով բռնկվել է։

«Ընդհանուր առմամբ դեպքի վայր է ժամանել հրշեջ տեխնիկայի 60 միավոր՝ Մայամի-Դեյդի հրշեջ-փրկարարական ծառայության գրեթե 200 աշխատակիցներով, որոնք սկսել են որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները»,- ասել է Ջադալլահը։

«Դեպքի իրական պատճառը կպարզեն FAA-ն  և NTSB», – հավելել է նա՝ նկատի ունենալով Դաշնային ավիացիոն վարչությունն ու Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը։

NTSB-ն կիրակի օրը X գրառման մեջ նշել է, որ B-767-300 բեռնատար ինքնաթիռը Սան Խուանից (Պուերտո Ռիկո) թռչում էր Մայամի, և «ստեղծել են աշխատանքային խումբ՝ կիրակի օրը թռիչքուղուց դուրս գալու վթարը հետաքննելու համար»։

Amazon-ի խոսնակ Քելի Նանթելը հայտարարության մեջ նշել է, որ տեխնոլոգիական հսկան կհամագործակցի միջադեպի հետաքննության հետ․ «Մեզ խորապես վշտացրել է տեղեկությունը, որ այսօր Մայամիի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և այս ողբերգական կորստից տուժած բոլոր անձանց»։

Մայամիի շերիֆ Ռոզի Կորդերո-Շտուցը կիրակի օրը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր աշխատակիցները բախվել են «իսկապես ողբերգական տեսարանի», սակայն «հանրային անվտանգության համար ակնհայտ սպառնալիք չի եղել»։

Միջադեպի պատճառով օդանավակայանը փակել էր բոլոր թռիչքուղիներն ու շարժուղիները։ Կիրակի երեկոյան օդանավակայանի կայքում հրապարակված թարմացման մեջ ուղևորներին հորդորել էին օդանավակայան մեկնելուց առաջ անմիջապես կապ հաստատել իրենց ավիաընկերության հետ։ Բոլոր չվերթների ժամեր շարունակ դադարեցումից, առևտրային ավիաընկերությունների ուղևորների բազմաթիվ ուշացումներից և չեղարկումներից հետո, Miami Herald-ը հաղորդել էր, որ օդանավակայանի չորս թռիչքուղիներից երկուսը կիրակի օրը վերաբացվել են։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի