Աշխարհի ամենահին գինեգործարանն ու ՏՏ 600 ընկերությունները՝ Հայաստանում. գերմանական մամուլի անդրադարձը

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանական «Sueddeutsche» օրաթերթը ս.թ. դեկտեմբերի 1-ի համարում ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում գինեգործության և կոնյակագործության մասին: Հոդվածում նշվում է, որ ըստ հնէաբանների` շուրջ 6000 տարի առաջ Վայոց ձորի մարզում մարդիկ գինեգործությամբ են զբաղվել: Արփա գետի մոտ գտնվող քարանձավում հայ և ամերիկացի գիտնականների կողմից 2007թ. սկսված պեղումների ժամանակ հայտնաբերված գինու կարասները օգտագործվել են մ.թ.ա 4100-4000թթ.:  Սա համարվում է աշխարհի ամենահին գինեգործարանը: Գլաձորում մարդիկ դեռևս հին ավտոմեքենաներ են վարում և դրանցով տնից տուն տանում խաղողի ինքնաշեն ճզմիչ սարքը: Բայց կյանքն այստեղ վերջին տարիներին ավելի հարմարավետ է դարձել նաև զբոսաշրջության շնորհիվ, ովքեր այցելում են աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը: Հայաստանը հայտնի է նաև իր կոնյակով: Երևանում են գտնվում  կոնյակի երկու հին գործարանները` Արարատը և Նոյը, որոնց իրար հետ է միավորում Հաղթանակի կամուրջը:  Կոնյակի արտադրության համար օգտագործվող խաղողը աճում է հիմնականում Արարատյան դաշտավայրում, որտեղ Նոյը համաշխարհային ջրհեղեղից հետո խաղող աճեցրեց: Այտեղ աճող խաղողը քիչ թթվայնություն ունի և շատ քաղցրություն: Հայկական կոնյակի համը տարբերվում է ֆրանսիականից և ունի տարատեսակ համեր` շոկոլադի, վանիլի, չրերի, սալորի, կաղնու փայտի: Կոնյակի արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանն է:

Գերմանական «Frankfurter Allgemeine» թերթը դեկտեմբերի 2-ի համարում ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին:

Հոդվածը անդրադառնում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, որտեղ տարեկան 14.000 հայ պատանիներ անվճար ուսում են ստանում: Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է այս կենտրոն և հիացել դրանով: Թումոյի բոլոր այցելուները գտնում են, որ այս կենտրոնը ընդօրինակման արժանի է և այն պետք է «արտահանել»: Փարիզում, Տիրանայում և Մոսկվայում արդեն նախատեսված է այդպիսի կենտրոնների բացում, Մերկելը պետքարտուղար Դորոթեե Բերի հետ քննարկել է նմանատիպ կրթօջախ  Գերմանիայում հիմնելու վերաբերյալ հարցեր: Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում հպարտանում են Թումո կենտրոնով և նշում, որ այն մեծ ուշադրություն է իր վրա բևեռել: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 600 ընկերություններ են գործում, որոնց մեկ երրորդը արտասահմանյան ծագում ունի: Նախկինում երիտասարդները լքում էին Հայաստանը: Այդ միտումը հեղափոխությունից հետո կանգ է առել: Իշխանափոխությունից հետո Հայաստանը ավելի գրավիչ է դարձել արտասահմանցի ներդրողների համար: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Hero House» ինովացիոն կենտրոնում ստարտափ ունի 33-ամյա Ադամ Բիթլինգմայերը: Վերջինս ինֆորմատիկա է ուսանել ԱՄՆ-ում և 21 տարեկանում աշխատանքային պայմանագիր կնքել «Google Translate» ընկերության հետ: Նա հիասթափված է Բեռլինի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից: Նրա համար Երևանում ընկերություն հիմնելու հիմական շարժառիթներից մեկն այն է, որ Հայաստանում ստարտափերը առաջին 5 տարում ազատված են հարկերից: