Հայաստանը դիմել է երրորդ երկրի Բաքվում գտնվողներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 14:53
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան
04.09.2026 | 14:40
Factor TV-ն արժանացել է 2026 թվականի Free Media Award միջազգային մրցանակին
04.09.2026 | 14:28
Հայաստանը դիմել է երրորդ երկրի Բաքվում գտնվողներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 14:15
Կառլո Անչելոտին հյուրընկալվել է «Ռեալին» ու խոսել Մոուրինյոյի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 14:06
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացրել են խաչի տեսքով դաջվածքները․ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 13:53
Նիկ Կիրյոսը մեկ ամսով որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
04.09.2026 | 13:44
Վահագն Խաչատուրյանը Պրահայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները
04.09.2026 | 13:33
Երևանում սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
04.09.2026 | 13:24
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի «գլխավոր առաքելությունն» է, նպատակը՝ «հասանելի»
04.09.2026 | 13:13
Ի պատիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունիցպաշտոնական ճաշ է տրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 13:00
Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները․ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ստացված տվյալների հիման վրա
04.09.2026 | 12:55
Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 20 գույք և շուրջ 230 մլն դրամ
04.09.2026 | 12:43
Թրամփն իր սոցցանցում հրապարակել է Ուիթկոֆի հոդվածը՝ նվիրված Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը
04.09.2026 | 12:34
«Արսենալը» ամենաթանկ տրանսֆերային վաճառքն է ունեցել
04.09.2026 | 12:21
Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել է Կառավարության անդամների հետ. Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը դեռևս հստակ պատասխան չի տվել՝ արդյոք պաշտոնապես դիմել է Ադրբեջանին՝ երրորդ երկրի միջոցով Բաքվում պահվող հայ ռազմագերիներին հյուպատոսական այցելություն կազմակերպելու համար։ Այս մասին հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ իր ղեկավարած կառույցը հարցը բարձրացրել է նաև գրավոր։

Սահակյանի խոսքով՝ թեև ակնկալվում էր, որ օգոստոսի վերջին արդեն պատասխան կլինի, այս պահի դրությամբ այն դեռ չկա։

«Հստակ ժամկետներ մեզ չեն նշվել, թե երբ հարցը քննարկման կենթարկվի բոլոր շահագրգիռ կառույցների հետ, սակայն մենք ակնկալիքներ ենք ձևավորել, որ հարցի մարդասիրական բնույթը հաշվի առնելով պատասխանը կլինի ամենասեղմ ժամկետներում»,- ասաց նա։

Սահակյանի խոսքով՝ հանդիպումից հետո բարձրացված հարցերն ուղարկվել են նաև գրավոր, և այժմ սպասվում է պատասխան՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված առավելագույն՝ 30-օրյա ժամկետում։

Սահակյանն ընդգծեց, որ հարցի մի մասը բացառապես Հայաստանի իշխանությունների տիրույթում է։ «Հայաստանի Հանրապետությունը ցանկանո՞ւմ է աջակցել մարդասիրական առաքելությանը՝ այո՛ կամ ոչ. սա բացառապես կախված է Հայաստանի իշխանություններից»,- նշեց նա։

Երրորդ երկրի միջոցով հյուպատոսական այցելություն կազմակերպելու հարցում, ըստ Սահակյանի, որոշակի գործընթաց կա։ Նրա խոսքով՝ հանրությանը հասանելի է տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանը դիմել է երրորդ երկրի՝ Բաքվում գտնվող իր քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Սակայն դեռևս հստակ չէ՝ արդյոք այդ երկրի թեկնածությունը պաշտոնապես ներկայացվել է Ադրբեջանին։

«Մենք չունենք որևէ պաշտոնական պատասխան, որ Հայաստանի Հանրապետությունը երրորդ երկրի թեկնածությունը առաջարկել է Ադրբեջանի իշխանություններին։ Դա ո՛չ հաստատվել է, ո՛չ հերքվել է»,- ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ գործընթացի տրամաբանությունն այն է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի իշխանությունների առջև դնի երրորդ երկրի թեկնածությունը, որից հետո կողմերը քննարկեն փոխադարձ ընդունելի տարբերակը։ Այդ երկրի ներկայացուցիչները, Հայաստանի անունից, կարող են իրականացնել Բաքվում պահվող հայերի հյուպատոսական այցելությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան