ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ Սենատի կողմից ընդունվելուց հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը Ներկայացուցիչների պալատում բախվել է աճող դիմադրության և, հավանաբար, կհետաձգվի առնվազն մինչև նոյեմբերի միջանկյալ ընտրությունները: Այս մասին  հաղորդում է Bloomberg-ը, որին վկայակոչում  է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատճառը   մտավախություններն են, որ օրենսդրությունը կընդլայնի Դոնալդ Թրամփի լիազորությունները մաքսատուրքեր սահմանելու հարցում, ինչը կհանգեցնի նավթի գների բարձրացմանը։

Հանգուցյալ  սենատոր Լինդսի Գրեհեմի հեղինակած օրինագիծը թույլ կտա Թրամփին 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների, ինչպես նաև այն երկրների համար, որոնք կօգնեն Մոսկվային շրջանցել էներգետիկ պատժամիջոցները։

Bloomberg-ը նշում է, որ Սենատի կողմից այս օրինագծի օգտին քվեարկությունը արտացոլում է Գրեհեմի գործընկերների ցանկությունը՝ հարգելու նրա հիշատակը հուլիսին նրա հանկարծակի մահից հետո։ Ներկայացուցիչների պալատը  ավելի սառն է  վերաբերվում  օրինագծին։

Մասնավորապես, Bloomberg-ը հաղորդում է, որ դեմոկրատները վախենում են, որ Թրամփը կօգտագործի այս օրինագիծը որպես նոր իրավական արդարացում լայնածավալ մաքսատուրքեր սահմանելու համար, որոնք արդեն վիճարկվում են դատարանում։ Գործակալությունը նշում է, որ օրինագիծը նաև մտահոգություններ է առաջացնում Ներկայացուցիչների պալատի որոշ հանրապետականների շրջանում։

 Թարգմանությունը ՝ Էմմա Չոբանյանի