Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»

Լուրեր

20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է իր անունով վերանվանել Հորմուզի նեղուցը՝ այն անվանելով «Թրամփի նեղուց»։

Հորմուզի նեղուցը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ու շարունակվող պատերազմի առանցքային հակասության կետն է։ Այս առաջարկը Թրամփը ներկայացրել է Truth Social-ում կատարած գրառմամբ՝  այն բանից հետո, երբ Կանադայի հետ հարաբերությունների սրվող վեճի ֆոնին ստորագրել էր Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու մասին գործադիր հրամանը։

«Այժմ, երբ այն գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, արդյո՞ք պետք է Հորմուզի նեղուցի անունը փոխենք «ԹՐԱՄՓԻ ՆԵՂՈՒՑ»-ի», — գրել է Թրամփը ։

«Ինչպես ինքը Ամերիկան, այն ավելի «թեժ» կլինի, քան երբևէ», – հավելել է նա։

Առայժմ պարզ չէ, թե ինչպես է  ԱՄՆ նախագահը նախատեսում իրականացնել նեղուցի անվանափոխությունը, քանի որ այն գտնվում է ԱՄՆ-ի սահմաններից հեռու։

Օնտարիո լիճը վերանվանելու մասին հրամանը Ներքին գործերի նախարար Դագ Բերգումին և նրա գերատեսչությանը հանձնարարում էր թարմացնել Geographic Names Information System-ը՝ նոր անվանումը ներառելու համար։ Կանադան մերժել է անվանափոխությունը, թեև Google-ը և Apple-ը վերջերս թարմացրել են իրենց քարտեզները։

Իր երկրորդ նախագահական  ժամկետի սկզբում Թրամփը նաև հայտարարել էր, որ Մեքսիկական ծոցը վերանվանելու է Ամերիկայի ծոց, մի քայլ, որը նույնպես մերժվել է Մեքսիկայի և այլ միջազգային գործընկերների կողմից:

Չորեքշաբթի կ Սպիտակ տանը նրան հարցրել են՝ արդյոք նա իսկապես մտադիր է վերանվանել նեղուցը։ Թրամփը պատասխանել է՝ կարծես թե, ոչ։

«Ոչ, ոչ… դա իմիջիայլոց ասվել է»,- ասել է Թրամփը։

Թրամփն ու նրա վարչակազմը բազմիցս պնդել են, որ Իրանը կորցրել է վերահսկողությունը նեղուցի նկատմամբ, որով մինչև պատերազմի սկսվելը՝ փետրվարի վերջին, անցնում էր համաշխարհային նավթային առևտրի մեկ հինգերորդը։

Սակայն ջրային ուղով նավերի անցումները շարունակում են զգալիորեն ցածր մնալ նախապատերազմական մակարդակից, իսկ նավերի տեղաշարժին հետևող ծառայությունները հայտնում են, որ վերջին օրերին դրանք ավելի են նվազել, քանի որ տարածաշրջանում ռազմական հարվածները վերսկսվել են՝ մի քանի շաբաթ տևած դադարից հետո։

Թրամփի վարչակազմը պնդում է, որ տարածաշրջանից նավթի ընդհանուր արտահանումն այժմ ավելի բարձր է, քան պատերազմի սկսվելուց առաջ էր, եթե այդ հաշվարկը ներառի Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների խողովակաշարերը, որոնք շրջանցում են Հորմուզը։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը   CNBC-ին ասել է, որ երկուշաբթի  նեղուցով անցել է ավելի քան 17 միլիոն բարել նավթ, ինչը պատերազմական ժամանակաշրջանի ռեկորդ է։ Մինչև փետրվարի 28-ին հակամարտության սկսվելը նեղուցով անցել է օրական մոտ 20 միլիոն բարել հում նավթ և նավթամթերք։

 

Թարգմանությւոնը՝ Էմմա Չոբանյանի