Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության առանցքը տեղաշարժվում է դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա․ ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսե

Լուրեր

05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղաշարժվում է դեպի արևելք, սակայն այստեղ կա մեկ նրբություն․ «Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը շարժվում է դեպի արևելք՝ հյուսիսային լայնության 39-րդ զուգահեռականի երկայնքով»։ Այս մասին  Մոնակոյում ԵԽ նախարարների կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն: Նա հայտարարել  է, որ այդ առանցքն անցնում է չորս անդամ պետությունների տարածքով․ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան գտնվում են Ուկրաինայի պատերազմի, Մերձավոր Արևելքի պատերազմի և Կենտրոնական Ասիայի քաղաքական ու տնտեսական փոփոխությունների խաչմերուկում, որոնց մասշտաբները, նրա խոսքով, Եվրոպան դեռևս չի յուրացրել։

Նա նշել է, որ Վաշինգտոնի հռչակագրից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրական հնարավորություն՝ ձեռք բերված առաջընթացը վերածելու կայուն խաղաղության, իսկ Հայաստանն ու Թուրքիան քայլեր են ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Անդրադառնալով Թուրքիային՝ բնակչության թվով ամենամեծ անդամ պետությանը և ՆԱՏՕ-ի՝ երկրորդ խոշորագույն ռազմական ուժն ունեցող երկրին, նա ընդգծել է․ «Այս մայրցամաքում անվտանգության, ինչպես նաև ժողովրդավարական անվտանգության վերաբերյալ որևէ լուրջ քննարկում չի կարող տեղի ունենալ առանց նրա»։

Կառավարությունների միջև խաղաղությունը բավարար չէ։ Այն պահանջում է վստահություն հասարակությունների միջև, հարգանք իրավունքների նկատմամբ և հաշտեցումը պահպանելու ունակ ինստիտուտներ, ինչը ապահովում է ընդհանուր իրավական տարածքը։ Բերսեի նախազգուշացմամբ՝ դրա ուժը «կախված է բոլոր անդամ պետությունների կողմից դրա նորմերին առանց բացառությունների համապատասխանելուց, ինչպես նաև վստահությունից, թափանցիկությունից և երկակի չափանիշների բացակայությունից»։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի