Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի մարզի վրա։ Կուբինկայում և Պավլովսկի Պոսադում  հարվածներ են հասցվել բնակելի շենքերին, հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, գրում է  Meduza-ն։

Կուբինկայում՝ Նարո-Ֆոմինսկի խճուղում գտնվող բազմաբնակարան շենքի ութերորդ և իններորդ հարկերի հատվածում հրդեհ է բռնկվել։ Շենքից տարհանվել է 10 մարդ։ Վորոբյովի խոսքով՝ տուժածներ չկան։

Մերձմոսկովյան Կուբինկան, որը մտնում է Օդինցովոյի քաղաքային օկրուգի կազմի մեջ, հայտնի է նրանով, որ դրա հարևանությամբ գտնվում է «Պատրիոտ» զբոսայգին։ Կուբինկայում է գտնվում նաև ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայված են «Ռուսական քաջեր» և «Ստրիժի» ավիացիոն խմբերը։

Պավլովսկի Պոսադում՝ Մոսկվայի մարզի արևելքում գտնվող քաղաքում, անօդաչու թռչող սարքը հարվածել է Մայիսի 1-ի փողոցի բնակելի շենքին։ Մի քանի բնակարանների պատուհաններ կոտրվել են։ Բնակիչներին տարհանում են։

Բացի այդ՝ Բոգորոդսկի օկրուգում, որը հարևան է Պավլովո-Պոսադսկի օկրուգին, անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բոլշոյե Բունկովո գյուղում գտնվող գործարանի տարածքում, հայտնել է Վորոբյովը։ Թե խոսքը որ գործարանի մասին է, նա չի հստակեցրել։

Վորոբյովի խոսքով՝ գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի երկնքում խոցվել է 56 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի ուղղությամբ թռչող տասնյակ անօդաչուների մասին հայտնել է նաև քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Կեսգիշերից ի վեր խոցված անօդաչուների ընդհանուր թիվը կազմել է առնվազն 94։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Սոչիի ծովային նավահանգստի վրա։ Մոնիթորինգային  տելեգրամ ալիքները հրապարակում են հրդեհի կադրերը։ Այլ մանրամասներ առայժմ չկան։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետը և Սոչիի քաղաքապետը հարձակման մասին չեն հայտնել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի