Ռուսական գիտահետազոտական ​​նավը Նորվեգիայում կալանվել է՝ ուկրաինական «Նավթոգազի» պահանջով

Լուրեր

20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նորվեգիայի Նուր-Թրոմս և Սենյա շրջանային դատարանը օգոստոսի 31-ին որոշել է կալանքի տակ առնել ռուսական «Պրոֆեսոր Մոլչանով» նավը՝ Ուկրաինայի պետական «Նավթոգազ» ընկերության դիմումի հիման վրա․ գրում է Current time-ը։

Ընկերությունից հայտնել են, որ նավի կալանքը պետք է ապահովի արբիտրաժային որոշման կատարումը, որով Ռուսաստանից պահանջվում է «Նավթոգազին» վճարել շուրջ 4,22 միլիարդ դոլար, ինչպես նաև տոկոսներ և դատական ծախսեր՝ բռնակցված Ղրիմում ընկերության ակտիվների ապօրինի զավթման համար։

«Սա արդարության վերականգնման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է։ Մենք շարունակելու ենք ամբողջ աշխարհում ռուսական ակտիվների որոնումը, քանի դեռ «Նավթոգազին» և խմբի մյուս ընկերություններին շնորհված փոխհատուցումը չի վճարվել»,- հայտարարել է «Նավթոգազի» վարչության նախագահի պաշտոնակատար Սերգեյ Ֆեդորենկոն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նավի կալանքին «համապատասխան արձագանք կհետևի»։

«Պրոֆեսոր Մոլչանովը» օգտագործվում է առևտրային արշավախմբային զբոսաշրջային ուղևորությունների համար։ Ռուսաստանի Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Չեկունկովը հայտնել է, որ Ռոսհիդրոմետին պատկանող նավը ներգրավված է եղել Շպիցբերգեն արշիպելագում գործող «Արկտիկուգոլ» տրեստի հետ կապի ապահովման համար։

Նրա խոսքով՝ «նավն ու անձնակազմը ֆիզիկական անվտանգության մեջ են», իսկ իրավաբանները բողոքարկելու են նորվեգական դատարանի որոշումը։ Նավին արգելվել է լքել Բարենցբուրգի նավահանգիստը։

2023 թվականին «Նավթոգազի» այն ժամանակվա ղեկավար Ալեքսեյ Չեռնիշովը հայտնել էր, որ Հաագայի միջազգային արբիտրաժը Ռուսաստանին պարտավորեցրել է ընկերությանը վճարել 5 միլիարդ դոլար՝ բռնակցված Ղրիմում կրած վնասների և կորցրած գույքի համար։ Reuters-ի տվյալներով՝ խոսքը 4,22 միլիարդ դոլարի, ինչպես նաև տոկոսների և դատական ծախսերի մասին է։

Այն ժամանակ «Նավթոգազից» հայտարարել էին, որ որոշումը կարող է հարկադրաբար կատարվել։ Եթե Ռուսաստանը հրաժարվի վճարել կամավոր, ապա 1958 թվականի Նյու Յորքի կոնվենցիայի համաձայն՝ «Նավթոգազը» կարող է սկսել արբիտրաժային վճռի հարկադիր կատարման գործընթաց այն երկրներում, որտեղ կան ռուսական ակտիվներ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի