«Փյունիկը» հաստատեց Կառլեն Հովհաննիսյանի տեղափոխությունը ռուսական ակումբ

Լուրեր

26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
Բոլորը

Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»։ Երկու թիմերը համաձայնության են հասել Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Կառլենը մեր ակումբի վերջին տարիների լավագույն սաներից մեկն է, որը տարեցտարի մեծ աճ գրանցեց՝ ամրապնդվելով ոչ միայն «Փյունիկի» գլխավոր թիմում, այլև դառնալով թիմի առաջատարներից մեկը։

Շնորհալի ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանում «Փյունիկ-05»-ի հետ դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության հաղթող։ Նույն մրցաշրջանում Կառլեն Հովհաննիսյանը սկսել է հանդես գալ Հայաստանի Առաջին խմբում ելույթ ունեցող «Փյունիկ Ակադեմիայում»։

2022 թվականի մայիսի 28-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրի՝ Երևանի «Ալաշկերտի» դեմ (1:1) խաղում, Կառլենն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում, որը դրանից մեկ տուր առաջ 15-րդ անգամ հռչակվել էր Հայաստանի չեմպիոն։

2022 թվականի աշնանը նա «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է ՈւԵՖԱ Պատանեկան լիգայի մրցաշարի առաջին փուլի՝ ֆրանսիական «Նանտի» դեմ խաղերին` կատարելով թիմի ավագի պարտականությունները։

2023 թվականի հուլիսին Կառլենը տեղափոխվել է ԲԿՄԱ, որտեղ զինծառայության ընթացքում հանդես է եկել երկու մրցաշրջան։ Բանակայինների կազմում անցկացրած 53 խաղում նա դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

2025 թվականի հունիսին Կառլենը զինծառայության ավարտից հետո վերադարձավ հարազատ ակումբ ու կարճ ժամանակում ամրապնդվեց «Փյունիկի» հիմնական կազմում։ Իր հաջող ու կայուն ելույթների շնորհիվ նախորդ մրցաշրջանում նա ճանաչվեց մեր թիմի լավագույն ֆուտբոլիստ։

Ընդհանուր առմամբ, 21-ամյա կիսապաշտպանը «Փյունիկում» անցկացրել է 38 խաղ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկում» հանդես գալու ընթացքում Կառլենը հրավիրվեց նաև Հայաստանի ազգային հավաքական և այս տարվա մարտի 29-ին Բելառուսի դեմ ընկերական խաղում իր նորամուտը նշեց մեր ընտրանու կազմում։

Շնորհակալություն ենք հայտնում Կառլեն Հովհաննիսյանին մեր ակումբում անցկացրած տարիների և անչափ նվիրված խաղի համար։ Հաջողություն ենք մաղթում մեր սանին և լիահույս ենք, որ նա իր կարիերայում նշանակալի հաջողությունների կհասնի»,- նշված է «Փյունիկի» հայտարարության մեջ:

Ավելի վաղ ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնել էր, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 70 միլիոն ռուբլի (շուրջ 700 հազար եվրո)։ Հովհաննիսյանը 5 տարվա պայմանագիր է կքնելու Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչի հետ: