Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում  TRIPP-ի միջոցով․ Փաշինյանի հայերեն ելույթը՝ Բիշքեկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում  ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը, իր ելույթում հայտարարել է, որ  Հայաստանի ներդրումը  բազմաբևեռ աշխարհի ստեղծմանն իրականացվում է  բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարելով, որը Երևանն  անվանում է  հավասարկշռված ու  հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Ի դեպ Փաշինյանն իր ելույթը հայերենով է ունեցել։

«Դրա իմաստն այն է, որ աշխարհաքաղաքական բևեռի ձգողականությունը այնպես է ծանրանում, որ կարող է  քայքայել մեր անխակությունը, մենք ակտիվացնում ենք  այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բևեռի հետ հարաբերությունները՝ պահպանելով մեր  հավասարակշռությունը։ Քաղաքական հիմնական նպատակը  անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն  ու ուժեղացնելն է։  Հնարավոր չէ անկախություն ու ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, ու բազմաբևեռությունը պետք է արտահայտվի առաջինը այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ դա է  պատճառը որ խորացնելով բարեկամական հարաբերությունները հարևան Իրանի ու Վրաստանի հետ, Երևանը  գնում  է մյուս երկու հարևանների Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով։

«Սա առարկայական դարձավ  նախորդ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ  ու մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված  խաղաղության շնորհիվ։ Հիմա մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում  TRIPP-ի միջոցով, որի գործնական  աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին»,-ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ սա  տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արևելքից արևմուտք՝ Կասպից   ծովից  դեպի Միջերկրական ծով, այլև Պարսից ծովը կկապի Սև ծովին։ Նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները։

Փաշինյանը  հայտնել է, որ Հայաստանը  վերջին տարիներին  ռազմավարական  հարաբերություններ է հաստատել տարբեր երկրների հետ, Հնդկաստանի ու Իրանի հետ հարաբերություններն էլ փաստացի ռազմավարական բնույթ ունեն, աշխատանք է  տարվում դրանց  փաստաթղթային ձևակերպման ուղղությամբ։

Նա նշել է նաև, որ այսօր հանդիպում կունենա  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու երկկողմ  հարաբերությունների զարգացման հետագա ռազմավարությունը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ  Հայաստանը կողմ է  բազմաբևեռության  տեսլականին ու բոլորին հրավիրել է մասնակցելու  հոկտեմբերին Երևանում կայանալիք  COP 17 համաժողովին։

 

Էմմա Չոբանյանի