ՖԻԴԵ. Հայտնի են հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է ամենամսյա թարմացված դասակարգման աղյուսակը։

100 ուժեղագույն շախմատիստների ցանկում Հայաստանը չորս ներկայացուցիչ ունի։ Հայկ Մարտիրոսյանը 2664 վարկանիշով բարձրացել է 50-րդ տեղ, Ռոբերտ Հովհաննիսյանը (2642) 77-րդն է, Արամ Հակոբյանը (2638) 80-րդն է, իսկ Շանթ Սարգսյանը (2630) 95-րդ տեղում է:

Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (2823)։ Նորվեգացի գրոսմայստերին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հիկարու Նակամուրան (2792) ու Ֆաբիանո Կարուանան (2789)։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2725 վարկանիշով 20-րդ տեղում է։

Կանանց դասակարգման աղյուսակի թոփ-100-ում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը (2382 վարկանիշ, 61-րդ տեղ), Մարիամ Մկրտչյանը (2374 վարկանիշ, 67-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյանը (2353 վարկանիշ, 88-րդ տեղ):

Դավիթ Եղիազարյան