ԱՄՆ-ն մինչև պատերազմի ավարտը չի թուլացնի պատժամիջոցները․ Բեսենթը՝ ՌԴ ֆինանսների նախարարին

Լուրեր

14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Հյուսիսային Կարոլինայի Աշվիլ քաղաքում կայացած G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկիրների հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Անտոն Սիլուանովին ասել է, որ Մոսկվան չպետք է ակնկալի տնտեսական ճնշման մեղմացում կամ որևէ այլ համաձայնագիր, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս մասին հայտնել է Reuters-ը  հղում անելով Ռուսաստանի և ԱՄՆ նախարարների միջև միջոցառման շրջանակներում կայացած երկկողմ զրույցին ծանոթ աղբյուրին։ Նշվում է, որ Սիլուանովի մասնակցությունը այս հանդիպմանը թյուրըմբռնում է առաջացրել եվրոպական երկրների շրջանում, որոնք ներկայումս աշխատում են պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ուղղությամբ։

Մասնավորապես, Գերմանիայի ֆինանսների նախարար և փոխկանցլեր Լարս Քլինգբեյլը Սիլուանովին նման միջոցառմանը հյուրընկալելու փաստը համարել է «տագնապալի ազդանշան»։ Եվրոպական այլ երկրների գործընկերների հետ զրույցում նա նաև սպառնացել է բոյկոտել հանդիպման մասնակիցների ավանդական խմբային լուսանկարը, եթե Սիլուանովը ներառվի։

«Խմբային լուսանկարն այս փուլում ինձ համար չափազանց շատ կլինի», – լրագրողների հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքական գործիչը։ Քլինգբեյլի խոսքով՝ եվրոպական այլ երկրների ներկայացուցիչներ ևս աջակցել են նրա դիրքորոշմանը, և լուսանկարը, ի վերջո, արվել է առանց ռուս նախարարի։

Նա նաև լրագրողներին ասել է, որ միջոցառման մասնակիցների առավոտյան ընդհանուր հանդիպման ժամանակ ինքը Սիլուանովին ասել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին և հաստատել Բեռլինի աջակցությունը Կիևին։

Նախորդ երեկոյան՝ օգոստոսի 31-ին, Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր  հրապարակել, որում նշվում էր, որ նախարար Սիլուանովը և նրա ամերիկացի գործընկեր Սքոթ Բեսենթը հանդիպել են G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների հանդիպման շրջանակներում:

«Նրանք քննարկել են ռուս-ամերիկյան համագործակցությունը ֆինանսական ուղղությամբ և G20-ի շրջանակներում համագործակցության հարցեր», – ասվում է հայտարարության մեջ։

Նույն օրը՝ օգոստոսի 31-ին, ամերիկյան CNBC հեռուստաալիքը իր կայքում, հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, գրել էր, որ Բեսենթը  Սիլուանովի հետ քննարկել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի «խաղաղության ծրագիրը»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի