Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին

Լուրեր

04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
Բոլորը

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի՝ Մեքքայի համատեղ պաշտպանության պատմական համաձայնագրի կողմերի բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի հավաքվել են Ստամբուլում՝ համաձայնագրի իրականացմանն ուղղված ռազմավարական, քաղաքական և պաշտպանության կոմիտեի առաջին նիստի առիթով։ Հանդիպումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ նորաստեղծ միավորումը որոշել են անվանել «Մեքքայի պաշտպանության դաշինք»։ Նա նշել է, որ դաշինքի առաջին գլխավոր քարտուղարը լինելու է Պակիստանի ներկայացուցիչը, իսկ քարտուղարության գրասենյակները տեղակայվելու են Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում։

Ֆիդանը նշել է, որ դաշինքը նպատակ ունի ձևավորել անվտանգության նոր ճարտարապետություն։ Հարցերին ի պատասխան՝ նա հայտարարել է, որ դաշինքը բաց է ընդլայնման համար՝ ընդգծելով, որ դրա հիմնական նպատակներից մեկն ավելի շատ երկրների ներգրավումն է։ Թուրք պաշտոնյայի խոսքով՝ դաշինքը կնպաստի տարածաշրջանում անորոշության և անկայունության նվազեցմանը, և իրենք հույս ունեն, որ այն առանցքային դեր կունենա խաղաղության ապահովման գործում։

Ֆիդանը նաև խստորեն քննադատել է Իսրայելի ղեկավարությանը՝ առանձնացնելով վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

«Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել։ Նա մարդկության ընդհանուր թշնամին է։ Իսրայելում նախընտրական գործընթացի մեկնարկից ի վեր Նեթանյահուի կառավարությունը, այդ թվում՝ անձամբ Նեթանյահուն և նրա աջակիցները, ավելի ու ավելի թշնամական հռետորաբանություն են որդեգրել Թուրքիայի նկատմամբ։ Դրան զուգահեռ՝ հնչել են նաև մեր նախագահի և մեր որոշ գործընկերների դեմ ուղղված հայտարարություններ։ Մենք այս ամենին հետևում ենք հենց սկզբից։ Նեթանյահուն՝ մարդասպանը և ցեղասպանության մեղավորը, այն մարդը չէ, որին պետք է լուրջ վերաբերվել։ Նա դարձել է մարդկության, միջազգային հանրության և գլոբալ անվտանգության ընդհանուր թշնամին։ Նեթանյահուի առջև հաշվետու լինելու գլխավոր կողմը միջազգային հանրությունն ու միջազգային համակարգն են։ Մեծ սխալ կլինի կարծել, թե սա միայն Թուրքիայի խնդիրն է։ Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է կատարի այն պարտավորությունը, որը մինչ այժմ չի կատարել, և կանգնեցնի այս մարդասպանին, այս ցեղասպանության մեղավորին»,- հայտարարել է նա։

Ինչ վերաբերում է Մեքքայի համաձայնագրի կողմերի հավաքին, լուսանկարվելուց հետո հանդիպումը սկսվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի, Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իշաք Դարի, դաշնային պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆի և բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի, պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանի և գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆայադ բին Համեդ Ալ-Ռուվայլիի մասնակցությամբ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը օգոստոսի 7-ին Մեքքայում ստորագրել էին «Համատեղ պաշտպանության համաձայնագիրը»։

Համաձայնագրով նախատեսվում է, որ մասնակից պետություններից որևէ մեկի դեմ հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր կողմերի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի