Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ

Լուրեր

04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
Բոլորը

Ռուսաստանն ու Իսրայելը տարածել և ուժեղացրել են Իսպանիայի հյուսիսաֆրիկյան էքսկլավ Սեուտայի տարածք միգրանտների զանգվածային ներհոսքի հետ կապված ապատեղեկատվությունը, որը տեղի է ունեցել անցած ամիս: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ վկայակոչելով ԵՄ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) հետազոտությունը, գրում է France 24-ը։

«Հուլիսի 30-ից և 31-ից հետո սկսեցին լուրեր և ապատեղեկատվություն տարածավել Ռուսաստանի և Իսրայելի հետ կապված սոցիալական ցանցերից, ինչպես նաև միջազգային ծայրահեղ աջ շրջանակներից, որոնք մշտապես օգտագործում են միգրացիայի թեման ոչ միայն Իսպանիայի, այլև ամբողջ Եվրոպայի դեմ և այն պառակտելու նպատակով»,- հայտարարել է Սանչեսը Cadena Ser ռադիոկայանի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ «ակնհայտ է», որ երկու երկրներն էլ օգտագործել են ճգնաժամն Իսպանիայի կառավարությանը քննադատելու համար, քանի որ Մադրիդի հետ տարաձայնություններ ունեն Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի պատերազմների վերաբերյալ Իսպանիայի դիրքորոշման հարցում։ Սանչեսը նաև բացառել է Մարոկկոյի իշխանությունների որևէ պատասխանատվություն Իսպանիայի տարածք միգրանտների հանկարծակի զանգվածային ներհոսքի համար։

«Իսպանիայի կառավարության հետ սովորաբար համագործակցող որևէ հետախուզական ծառայություն կասկածի տակ չի դնում կամ, ավելի ճիշտ, որևէ կերպ չի մատնանշում Մարոկկոյի իշխանությունների ներգրավվածությունը»,- ասել է նա։

Իսպանական իշխանությունների տվյալներով՝ Սեուտա մուտք գործած շուրջ 70,000 մարդկանց մեծ մասը վերադարձվել է Մարոկկո։

Իսպանիայի ձախակողմյան կառավարությունը հայտարարել է, որ տարածքում մնում է 3,500-ից մինչև 7,000 միգրանտ, այդ թվում՝ անչափահասներ։ Սեուտայի ​​աջակողմյան առաջնորդները պնդում են, որ նրանց թիվն առնվազն 10,000 է։

Պեդրո Սանչեսը նաև հայտարարել է, որ ներհոսքի պահին առցանց տարածվում էր ապատեղեկատվություն, այդ թվում՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարող խմբերի կողմից։ Սխալ հայտարարությունների թվում էր, որ միգրանտները չեն կարող արտաքսվել, եթե նրանք Սեուտա են մտնում լողալով, ինչը կեղծ է։

«Մենք շարունակում ենք հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Իսպանիայի վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի