Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, շուրջ 4800-ն անհետ կորած է համարվում

Լուրեր

04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
Բոլորը

Նեպալի և Չինաստանի սահմանին տեղի ունեցած ջրհեղեղներից և սողանքներից հետո, երկուշաբթիի դրությամբ, անհետ կորած է համարվում առնվազն 4793 մարդ, ևս 919-ի մահը հաստատվել է, գրում է AFP-ն։

Նեպալի աղետների գործակալությունը հայտնել է, որ սահմանի իր կողմում անհետ կորածների ընդհանուր թիվը հասել է 4247-ի՝ նշելով նաև 903 հաստատված մահվան դեպքի մասին։

Տիբեթում անհետ կորածների թիվը 546 է, ևս 16 մարդ զոհվել է, կիրակի հայտնել է Չինաստանի պետական հեռուստաընկերությունը՝ CCTV-ն։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, անհետ կորածների թիվը հասնում է 4793-ի, իսկ զոհերինը՝ 919-ի։

Նեպալի աղետների կառավարման գործակալությունը երկուշաբթի հայտնել է, որ անհետ կորածների թվում կա 592 օտարերկրացի, սակայն նրանց քաղաքացիությունը չի նշվել։

Չինաստանի պաշտոնյաները կիրակի հայտնել են, որ Տիբեթում անհետ կորածների թվում առնվազն 261 օտարերկրյա քաղաքացի կա։

Հնդկաստանում իշխանությունները հայտնել են, որ Նեպալից հոսող գետերից հայտնաբերվել է 7 դի, որոնք, ենթադրաբար, հեղեղների զոհեր են։ Սակայն այս պահին նրանք զոհերի ընդհանուր թվի մեջ ներառված չեն։

Նեպալը հայտնում է, որ անհետ կորածների թվում են հիդրոէներգետիկ նախագծերում աշխատող 933 մարդ, Նեպալի բանակի 45 զինծառայող, ոստիկանության և զինված ոստիկանության 38 ծառայող, ինչպես նաև մաքսային և ներգաղթի ծառայությունների 18 աշխատակից։ Նուվակոտի ամենաշատ տուժած շրջանում առնվազն 1158 մարդ անհետ կորած է համարվում։

Չինաստանը կիրակի հայտնել էր, որ Տիբեթում 104 Նեպալի քաղաքացիներ անհետ կորած են համարվում։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտնել էր, որ Նեպալում անհետ կորածների թվում շուրջ 100 Չինաստանի քաղաքացի կա։ Նեպալի զբոսաշրջության խորհուրդը հայտնել է, որ Չինաստանի 8 քաղաքացի դեռևս անհետ կորած է համարվում, իսկ 16-ը փրկվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի