Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին․ տուժածներ կան

Լուրեր

04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական ուժերն օգոստոսի լույս 31-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է մեկ X-59 կառավարվող ավիացիոն հրթիռ և 121 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 96-ը։ X-59 հրթիռը չի հասել իր թիրախին, հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ-ի ռազմաօդային ուժերը, գրում է Currrent time-ը։

Զապորոժիեում ռուսական անօդաչուն հարվածել է բազմահարկ բնակելի շենքի։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ երկու մարդ է վիրավորվել, որոնցից մեկը՝ դեռահաս։

Հարձակման է ենթարկվել նաև Զապորոժիեի մարզի բնակավայրերից մեկում գտնվող հրշեջ-փրկարարական ստորաբաժանումը։ Հարվածի հետևանքով վնասվել են ստորաբաժանման շենքի տանիքը, պատուհաններն ու դռները, ինչպես նաև հրշեջ մեքենան և մարդատար ավտոմեքենան։ Ստորաբաժանման աշխատակիցները չեն տուժել, հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Պավլոգրադի շրջանում վնասվել է ձեռնարկություն, տուժել է մեկ տղամարդ։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի տվյալներով՝ նա հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում։

Բացի այդ, հաղորդվում է, որ ռուսական ուժերը հարված են հասցրել Օդեսայի մարզում «Նովա պոշտա»-ի տերմինալին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այն արդեն մարվել է, տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, նշել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Ռուսաստանի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում «Նովա պոշտա» ընկերության օբյեկտներին։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն էլ հարվածներ են հասցնում ռուսական Wildberries և Ozon մարքեթփլեյսների պահեստներին։

Կիրակի երեկոյան Ozon ընկերությունը հայտնել է, որ Բելգորոդում հարձակման հետևանքով ընկերության օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Հարվածի տակ են հայտնվել տեսակավորման կենտրոնն ու առաքման հանգույցը, տուժածներ կան։ Նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտնել է, որ կիրակի հրթիռակոծության հետևանքով «առևտրային օբյեկտներից մեկի» տարածքում զոհվել են տղամարդ և 16-ամյա դեռահաս, ևս 16 մարդ վիրավորվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի