Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Սև ծովում Թուրքիային առնչվող երկու նավերի վրա տեղի ունեցած հարձակումներից հետո։ Այս մասին շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են թուրքական Anadolu գործակալությանը և AFP-ին։ Նախարարությունից հավելել են, որ հարձակումները տեղի են ունեցել չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։

«Հանդիպման ընթացքում Թուրքիան ընդգծել է մարդկանց, գույքի, նավագնացության և Սև ծովի շրջակա միջավայրի անվտանգության ապահովման բացարձակ անհրաժեշտությունը», – AFP-ն փոխանցում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Նախարարության՝ լրագրողներին փոխանցած հայտարարության համաձայն՝ թուրքական Lider Bordo Mavi կոնտեյներանավը չորեքշաբթի հարձակման է ենթարկվել, երբ գտնվել է Ռուսաստանի սևծովյան ափերի մոտ։ Հաջորդ օրը կոնտեյներանավը քարշակելու ուղարկված Lider Kocatepe նավը նույնպես ենթարկվել է հարձակման։ Հարձակումների հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Թուրքիայի լրատվամիջոցները հայտնել են, որ կոնտեյներանավը քարշակվել է Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Սամսունի նավահանգիստ։