Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին

Լուրեր

27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության նախարար Նո Հվան Չխոլին՝ նրա փոխարեն նշանակելով Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական վարչության նախկին ղեկավար Կիմ Սոն Հիին։ Այս մասին կիրակի՝ օգոստոսի 30-ին, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական KCNA գործակալությանը։

Կիմ Չեն Ընի նախագահությամբ անցկացված նիստում ընդունվել են երկրի ռազմական ղեկավարության «կառուցվածքային վերակազմակերպման ծրագրերը», հայտնում է KCNA-ն՝ տեղեկացնելով նաև ԿԺԴՀ-ի ռազմական ղեկավարությունում այլ կադրային փոփոխությունների մասին։

AFP-ն նշում է, որ պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը ոչ միայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այլև Կորեայի աշխատավորական կուսակցության հիերարխիայում իջեցվել է՝ նշանակվելով «Ռազմական արդյունաբերության բաժնի ղեկավարի տեղակալի» մակարդակով պաշտոնի։ Կադրային փոփոխությունների պատճառները չեն հաղորդվում։

dpa գործակալության փոխանցմամբ՝ կադրային փոփոխությունները տեղի են ունենում Հյուսիսային Կորեայի զինված ուժերի շարունակական արդիականացման ֆոնին։ Հարավային Կորեայի տվյալներով՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ ԿԺԴՀ-ն արձակել է առնվազն տասը կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ։