Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը

Լուրեր

27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
Բոլորը

Իսլանդիայում Եվրամիությանն անդամակցելու հակառակորդները հաղթանակ են տարել հանրաքվեում։ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցով քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ կառավարական առաջարկին՝ վերսկսել բանակցությունները, կողմ է քվեարկել ընտրողների 47,2%-ը, իսկ 52,8%-ը դեմ է արտահայտվել։ Արդյունքները կիրակի՝ օգոստոսի 30-ին, հրապարակել է տեղական RUV մեդիաընկերությունը՝ ձայների հաշվարկի ավարտից հետո։

Քվեաթերթիկների 0,7%-ը ճանաչվել է անվավեր։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 270 հազար մարդ՝ կղզու մոտ 400 հազար բնակչից։

Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո։ Բանակցությունները դադարեցվել էին 2013 թվականին, երբ Ռեյկյավիկում իշխանության էր եկել եվրասկեպտիկների կառավարությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու սպառնալիքները, Ուկրաինայում պատերազմը, ինչպես նաև աճող գնաճն ու բարձր տոկոսադրույքները ստիպել են բազմաթիվ իսլանդացիների վերանայել իրենց դիրքորոշումը։

Այնուամենայնիվ, ԵՄ-ին անդամակցելու նկատմամբ բացասական վերաբերմունքը շարունակում է գերակշռել, մասնավորապես՝ երկրի համար հսկայական նշանակություն ունեցող ձկնորսության ոլորտում։

Անդամակցության կողմնակիցների հաղթանակի դեպքում նախատեսվում էր Բրյուսելի հետ անդամակցության համաձայնագրի կնքում։ Դրանից հետո պետք է անցկացվեր նոր հանրաքվե՝ Եվրամիությանն Իսլանդիայի փաստացի անդամակցության հարցով։

Թեև Իսլանդիան ԵՄ անդամ չէ, այն ընդգրկված է Շենգենյան գոտում, ինչպես նաև Եվրոպական տնտեսական գոտում՝ 1994 թվականի հունվարի 1-ին ստեղծված միասնական շուկայական տարածքում, որը նախատեսում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ։