Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո

Լուրեր

04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքըրքյոյի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել բրիտանացի տնտեսագետ Թիմոթի Գարթոն Աշի նկատմամբ այն բանից հետո, երբ նա հայտարարել էր «Մենք ապրում ենք սոցիոպատ (ըստ Քեմբրիջի բառարանի բացատրության՝ մարդ, որն ընդհանրապես չի կարող կամ չի ցանկանում իրեն պահել հասարակության կողմից ընդունելի ձևով) առաջնորդների դարաշրջանում»՝ այդ շարքում նշելով Դոնալդ Թրամփին, Վլադիմիր Պուտինին, Բենիամին Նեթանյահուին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է Bianet-ը։

Բոդրումում կայացած ֆինանսական համաժողովի ժամանակ Աշը հայտարարությունից հետո կատակով խնդրել է անջատել տեսախցիկները՝ ակնարկելով Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները։ Նա նաև կատակել է, որ իր խոսքերը կարող են հայտնվել Daily Sabah թերթի առաջին էջում։

Դատախազությունը հետաքննություն է սկսել Աշի հայտարարության հիման վրա՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Հայտարարության մեջ չի նշվել, թե Աշի ասածի որ մասն է համարվում հանցագործություն, այլ միայն նշվել է, որ դա տեղի է ունեցել հանդիպման ժամանակ։

Նախագահին վիրավորելը նախատեսում է մեկից չորս տարի ազատազրկում։ Եթե հանցագործությունը համարվում է, որ հրապարակային է  կատարված, պատիժը կարող է խստացվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննադատել է 299-րդ հոդվածը՝ այն հիմքով, որ այն անհամատեղելի է խոսքի ազատության հետ։

Լրատվամիջոցը նշում է, որ այս հետաքննությունը նոր դինամիկա է հաղորդում օրենքի վերաբերյալ նախկին քննարկումներին, քանի որ Աշի խոսքերը ոչ թե քաղաքական հանրահավաքի ժամանակ են հնչել կամ թերթում են հրապարակվել, այլ միջազգային ֆինանսական համաժողովում, որին մասնակցել են գործարարներ։ Նրա ելույթի թեման էր «Աշխարհաքաղաքական անորոշության ժամանակաշրջաններում շուկաներում առևտուրը»։ Նրա խոսքերը, որոնց հաջորդել էր կատակ, հնչեցրել էր տնտեսական վերլուծաբանը, այլ ոչ թե ակտիվիստը կամ քաղաքական գործիչը։

Աշը շուրջ 25 տարի հետևում է Թուրքիայի տնտեսությանը և RBC Global Asset Management-ի BlueBay Fixed Income թիմում աշխատում է որպես զարգացող շուկաների ավագ երկրների ռազմավար։

Իր հայտարարություններում և զեկույցներում Աշը բարձր  է գնահատել իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տնտեսական բարեփոխումները կառավարման սկզբնական շրջանում, սակայն քննադատել է հետագա քաղաքականությունը։ Վերջին ամիսներին նա նաև նշել է, որ ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքի տնտեսական քաղաքականությունը և Կենտրոնական բանկի կառավարումը Թուրքիային հեռացրել են համակարգային ճգնաժամի վտանգից։ Նա լիրայի կայունությունն ու պահուստների վերականգնումը կարևոր ձեռքբերումներ է անվանել։

Աշի խոսքով՝ գնաճի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ավելի խիստ դրամավարկային քաղաքականություն, մինչդեռ օտարերկրյա ներդրողները դեռևս զգուշավոր են։ Հանդիպման ընթացքում  Աշի մեկնաբանությունները միայն քննադատություններից չէին բաղկացած, սակայն դա չի խանգարել, որպեսզի նրա նկատմամբ հետաքննություն սկսվի։ Հետաքննությունը կանցնի՞ արդյոք դատախազական փուլ, թե ոչ, որոշում է Արդարադատության նախարարությունը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի