Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն

Լուրեր

20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
Բոլորը

Հունաստանի ռազմաօդային ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք են որսացել այն բանից հետո, երբ Անկարան դժգոհություն է արտահայտել Հռոդոսում անօդաչու սարքերի բազա ստեղծելու Աթենքի մտադրությունների վերաբերյալ, գրում է Euronews-ը։

Հունաստանի ռազմաօդային ուժերն անհապաղ պատրաստության վիճակի են բերվել, երբ հայտնաբերվել է թուրքական անօդաչու թռչող սարք, որը մուտք է գործել Աթենքի թռիչքային տեղեկատվության գոտի և խախտել ազգային օդային տարածքը։

Ըստ տեղեկությունների՝ թուրքական անօդաչուն թռչում էր Սամոթրակիի և Լիմնոսի միջև ընկած ջրերի վրայով, ինչը հանգեցրել է հսկողության և որսման ընթացակարգերի անհապաղ ակտիվացման։

Հունաստանն արձագանքել է․ ռազմաօդային ուժերի F-16 երկու կործանիչ է օդ բարձրացել՝ թուրքական անօդաչուն հայտնաբերելու, նույնականացնելու և որսալու առաջադրանքով։

Հատկապես մտահոգություն է առաջացրել, որ թուրքական անօդաչուն մոտեցել է Ալեքսանդրուպոլիսի օդանավակայանի օդային միջանցքի վերջնամասին հարող գոտուն՝ այն պահին, երբ «Aegean» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի։ Հաղորդվում է, որ Քաղաքացիական ավիացիայի վարչության և հունական կործանիչների համակարգված գործողությունները թույլ են տվել անօդաչու թռչող սարքը դուրս մղել՝ առանց ուղևորատար թռիչքի անվտանգությունը վտանգելու։ Սակայն, որպես նախազգուշական միջոց, ուղևորատար ինքնաթիռին հրահանգվել է հետևել այլ օդային միջանցքի և պահպանել ցածր բարձրություն մինչև միջադեպի գոտին լքելը։ Այնուհետև այն վերսկսել է իր բնականոն թռիչքը՝ ուղղվելով դեպի Էլեֆթերիոս Վենիզելոս օդանավակայան։

Նշվում է, որ այս միջադեպն ավելի մեծ նշանակություն է ստանում ժամանակի շնորհիվ՝ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություններ է արել Հունաստանի կողմից Հռոդոսում անօդաչու թռչող սարքերի բազա ստեղծելու հնարավորության մասին: Անկարան պնդում է, որ նման քայլը կարող է բացասաբար անդրադառնալ «Էգեյան ծովում խաղաղության և կայունության վրա», միաժամանակ, ակնարկելով «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկելու մասին:

Հունաստանի իշխանությունները վերլուծում են՝ սա Թուրքիայի կողմից քաղաքական և ռազմական ազդակներ փոխանցելու համակարգված փո՞րձ է, թե՞ Էգեյան ծովում նրա վարքագծի ավելի լայն փոփոխության նշան։ Այն փաստը, որ թուրքական անօդաչու թռչող սարքը որսալու համար անհրաժեշտ է եղել F-16 կործանիչներ օդ բարձրացնել, մեծացնում է մտահոգությունը գործնականում սադրիչ գործողությունների պրակտիկային հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Աթենքը ուշադիր հետևում է Անկարայի հետագա քայլերին, ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի