Թրամփը հայտարարել է, որ Պուտինը չի հարձակվի ՆԱՏՕ-ի տարածքի վրա

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հարձակվի ՆԱՏՕ-ի տարածքի վրա՝ հերքելով տեղեկությունները, որ Վաշինգտոնը զգուշացրել է Մոսկվային Եվրոպայի նկատմամբ հնարավոր քայլի դեմ, գրում է France 24-ը։

Կրեմլը նույնպես հերքել է այդ հաղորդումները՝ դրանք որակելով որպես «վախեցնող պատմություններ»՝ Ռուսաստանի մայրաքաղաք ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի այցից հետո, որը բազմաթիվ ենթադրությունների տեղիք էր տվել։

«Ես նրա հետ լավ բանակցություններ եմ ունեցել։ Նա չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

The Wall Street Journal-ը և CBS News-ը հաղորդել էին, որ Ռեթքլիֆը փորձել է համոզել Ռուսաստանին չհարվածել ՆԱՏՕ-ին՝ ԱՄՆ հետախուզության գնահատականների ֆոնին, որ Մոսկվան կարող է փորձել փորձարկել դաշինքը՝ Ուկրաինայի պատերազմի շուրջ լարվածության աճի պայմաններում։

Հարցին՝ արդյո՞ք Ռեթքլիֆն ուղերձ է հղել ԿՀՎ տնօրենի 2021 թվականից ի վեր առաջին նմանատիպ այցի ժամանակ, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ ուզում մեկնաբանել դա, բայց նրանք չեն պատրաստվում հարձակվել»։

Թրամփի և Պուտինի միջև վերջին հայտնի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունիսին, իսկ հանդիպումը՝ մեկ տարի առաջ Ալյասկայում կայացած գագաթնաժողովում, որի ընթացքում, սակայն, չէին կարողացել առաջընթաց գրանցել Ուկրաինայի հարցում։

Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռեթքլիֆը քննարկել է նաև Ռուսաստանի դաշնակից Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի վեց ամիս տևող պատերազմը, հաղորդում է CBS News-ը։

Սակայն Թրամփը նաև նվազեցրել է Ռուսաստանին պատժելու անհրաժեշտությունը Թեհրանի հետ առևտրի համար, այն բանից հետո, երբ նրա վարչակազմը հայտարարել էր «տնտեսական D-Day»՝ թիրախավորելով Իսլամական Հանրապետության գործընկերներին, եթե այն հրաժարվի բացել Հորմուզի նեղուցը։

«Կարծում եմ, որ Ռուսաստանը բավականին լավ է վարվել՝ կապված Հորմուզի նեղուցի հետ»,- ասել է նա։

Ռուսաստանը բազմիցս մերժել է Ուկրաինայի պահանջները Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի միջև դեմ առ դեմ խաղաղ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ փոխարենը պահանջելով, որ Կիևը դուրս գա արևելյան Դոնբասի տարածաշրջանից։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նույնպես նվազեցրել է իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման նշանակությունը։

«Այո, հանդիպում տեղի է ունեցել, սակայն դրանում ոչ մի արտառոց բան չկա»,- ասել է Նարիշկինը՝ հավելելով, որ կողմերը քննարկել են «մի շարք հարցեր, որոնք մտնում են հետախուզական ծառայությունների իրավասության շրջանակում»՝ դա բնութագրելով որպես «բավականին նուրբ և առանձնահատուկ հարց»։

Ռեթքլիֆը Ուկրաինայում 2022 թվականին պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի մի շարք այցերից հետո։ ԿՀՎ վերջին տնօրենը, որն այցելել էր Մոսկվա, Ուիլյամ Բըրնսն էր՝ 2021 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ նա Ռուսաստանին նախազգուշացրել էր Ուկրաինա զորքեր մտցնելու դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի