Դուք, ի վերջո, կամանդի՞րն եք, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանական նիստերի ընթացքում ակնկալում էր Սասուն Միքայելյանից լսել գնահատականներ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների վերաբերյալ, որոնցով Արցախյան ազատամարտն ու շարժումը որակվել էին «բեռ և թակարդ»։

«Ես սպասում էի, որ նա կգա ու այս ամբիոնից կպատմի, թե ինչ է զգացել, երբ իր քաղաքական առաջնորդը հայտարարել է, թե Ղարաբաղյան շարժումը բեռ է, թակարդ է, թոկ է։ Ես ուզում էի լսել պատերազմի մասնակցին, Երկրապահի նախագահին, հրամանատարի՛ն։ Բայց նրա ելույթը կրկին Հոկտեմբերի 27-ի շահարկման մասին էր։ Ինքը, ի վերջո, կամանդի՞րն է, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը»,- ասաց Խամոյանը։

Ամբիոնից ցուցադրելով 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերին առնչվող փաստաթուղթ՝ ընդդիմադիր պատգամավորը դիմեց Անդրանիկ Քոչարյանին․ «Վազգեն Սարգսյանը Ձեր ընկերն էր, չէ՞․ ամբողջ կյանքում նրա անունը վերածեցիք քաղաքական կապիտալի։ Բայց երբ ձեր ընկերոջ մարմինը դեռ չէր սառել այս դահլիճում, դուք նրա մարմնի վրա առևտուր էիք անում, պաշտոններ էիք մեջ-մեջ արել ու իշխանություն էիք ուզում վերցնել։ Ինչո՞ւ Դուք այս ցուցակով երբևէ չեք հարցաքննվել այս 8 տարիների ընթացքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան