Եթե էսօր մենք չասենք Քյարքի, նշանակում է` Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Տիգրանաշենը Քյարքի անվանելով արձանագրել է դրա գոյությունը։

Նրա խոսքով՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ Ադրբեջանի երեք անկլավային տարածքները չեն ներառվում, մինչդեռ Արծվաշենը ներառվում է։

«Ես վերադարձի մասին չեմ խոսել, ես ընդամենը ասել եմ՝ Քյարքի։ Ես ասել եմ Քյարքի՝ արձանագրելով, որ կա այդպիսի տարածք»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ անկլավների թեման բարձրաձայնելու իր նպատակը ոչ թե նոր կոնֆլիկտ ստեղծելն է, այլ հակառակը՝ դրա շուրջ հնարավոր էսկալացիան կանխելը։

Նրա խոսքով՝ կան ներքին և արտաքին ուժեր, որոնք փորձում են գտնել խաղաղությունը փլուզելու և էսկալացիա առաջացնելու հնարավոր կետեր։

«Ես տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որի նյարդը փորձ է արվում և կարվի օգտագործել՝ փլուզելու համար խաղաղությունը, էսկալացիա մտցնելու համար։ Ես էդ թեմայի նյարդը հանում եմ, որպեսզի դա հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է սահմանազատման գործընթաց, որի շրջանակում պետք է քննարկվեն նաև առաջացող խնդիրները։

«Եթե մենք այսօր չասենք Քյարքի, նշանակում է՝ մենք Ջերմուկի էդ օկուպացված տարածքներից հրաժարվում ենք։ Որովհետև առաջ է գալիս սկզբունք՝ ինչ գրավել է, դե իրենն է, դե գրավել են, գրավել են։ Եվ երկրորդ՝ դա կոնֆլիկտային սկզբունք է»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան