Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին

Լուրեր

05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
Բոլորը

Պատերազմը դադարեցնելու բանակցությունների շրջանակում սեպտեմբերին կարող է տեղի ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների նոր հանդիպում։ Ըստ ՌԲԿ Ուկրաինայի՝ այս մասին Новости․LIVE-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Նրա խոսքով՝ բանակցություններում ներկայում դադար է, բայց ծրագրում են դրանք «վերակենդանացնել»։ Հաջորդ իրադարձությունները կարող են տեղի ունենալ արդեն սեպտեմբերին։

Հարցին՝ արդյո՞ք խոսքն ուկրաինական և ռուսական բանակցողների հանդիպման մասին է, Բուդանովը պատասխանել է․ «Հուսով եմ՝ այո։ Եվ նաև ամերիկացիների հետ։ Առանց նրանց՝ ոչ մի կերպ»։

Հիշեցնենք, որ վերջերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինայից ստացել է Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու վերաբերյալ նոր առաջարկներ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ խաղաղության շուրջ երկխոսության։ Սակայն նա կրկին պնդել է, որ համաձայն է բանակցել միայն «տեղում առկա իրողությունների հիման վրա»։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտնել են, որ արդեն սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի առաջին այցին Կիև։

Օրերս Վլադիմիր Զելենսկին նաև հայտարարել էր, որ Ուկրաինան և միջազգային գործընկերները մշակել են Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու երեք հիմնական առաջարկ, որոնք արդեն համաձայնեցվել են ամերիկյան ու եվրոպական կողմերի հետ։ Դրանց թվում են հրադադարը, ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքները։

Զելենսկին նշել էր, որ պատերազմն ավարտելու համար դիվանագիտական «հնարավորությունների միջանցքը» կտևի դեկտեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովից մինչև 2027 թվականի ամառվա վերջը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի