Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել, իբր, ԱՄՆ էներգետիկ համակարգի համար արտասահմանյան սարքավորումների սպառնալիքի պատճառով

Լուրեր

27.09.2026 | 10:55
Լոռու, Արմավիրի և Կոտայքի 4 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են․ ժամը 08։00-ին բացվել են բոլոր 14 տեղամասերը․ ԿԸՀ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել սպառնալիքների պատճառով, որոնք, ԱՄՆ իշխանությունների կարծիքով, ստեղծում են օտարերկրյա սարքավորումները երկրի էլեկտրացանցի համար։ Օգոստոսի 26-ի երեկոյան հրապարակված հրամանագիրը թույլ է տալիս արգելել նման սարքավորումների, ինչպես նաև դրանց հետ կապված կրիտիկական ծրագրային ապահովման և թվային բաղադրիչների գնումը, ներմուծումը և տեղադրումը, եթե իշխանությունները դրանք համարեն ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, գրում է The Insider-ը։

Սպիտակ տանը հայտարարել են, որ օտարերկրյա արտադրողները կարող են սարքավորումներում թողնել «թվային հետնամուտքեր», որոնք մեկ այլ երկրի հնարավորություն կտան հեռահար հասանելիություն ստանալ դրանց նկատմամբ։ Հրամանագիրը, մասնավորապես, տարածվում է տրանսֆորմատորների, գեներատորների, ցանցային ինվերտորների, էներգիայի պահպանման համակարգերի և արդյունաբերական կառավարման համակարգերի, ինչպես նաև դրանց հետ կապված ծրագրային ապահովման և հեռահար հասանելիության հնարավորությունների վրա։ Փաստաթղթի գործողությունը չի տարածվում սովորական տեղական բաշխիչ էլեկտրացանցերի վրա։

Արգելքը չի կիրառվի ավտոմատ կերպով բոլոր օտարերկրյա սարքավորումների վրա: ԱՄՆ էներգետիկայի նախարարը կկարողանա սահմանափակել գործարքները, եթե սարքավորումները կամ դրանց բաղադրիչները կապված են ԱՄՆ իշխանությունների կողմից սպառնալիք համարվող երկրների կամ ընկերությունների հետ, և եթե կա դիվերսիայի, չարտոնված մուտքի, հեռակա միջամտության, մատակարարման խափանումների կամ կարևորագույն ենթակառուցվածքների լուրջ վնասի վտանգ: Էներգետիկայի նախարարությունը պետք է պատրաստի հրամանի կիրառման կանոնակարգերը 120 օրվա ընթացքում:

Էներգետիկայի նախարարին նաև տրվել է իրավունք՝ սահմանափակումներ սահմանել արդեն տեղադրված օտարերկրյա սարքավորումների վրա. իշխանությունները կկարողանան պահանջել դրանց մեկուսացումը, անջատումը, փոխարինումը կամ հեռացումը: Սարքավորումներն անջատելուց կամ փոխարինելուց առաջ գերատեսչությունը պետք է հաշվի առնի էլեկտրաէներգիայի ցանցի հուսալիությունը, անվտանգ այլընտրանքի առկայությունը և անխափան էլեկտրամատակարարման անհրաժեշտությունը:

Ըստ Reuters-ի՝ որոշումն ընդունվել է ԱՄՆ-ում չինական արտադրության սարքավորումների վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։ 2025 թվականին մասնագետները որոշ չինական արևային ինվերտորներում հայտնաբերել էին փաստաթղթերում չնշված կապի սարքեր, որոնք պոտենցիալ կարող էին օգտագործվել հեռահար հասանելիություն ստանալու համար։ Ինվերտորներն արևային վահանակների և այլ աղբյուրների արտադրած էլեկտրաէներգիան փոխակերպում են ցանցին մատակարարման համար հարմար ձևի։

Սպիտակ տանը նոր սահմանափակումների անհրաժեշտությունը կապել են նաև տվյալների կենտրոնների, արհեստական բանականության, արդյունաբերական և պաշտպանական արտադրության արագ աճի հետ։ Թրամփի վարչակազմի պնդմամբ՝ դրա հետևանքով ԱՄՆ-ն ավելի ու ավելի է կախված դառնում էներգետիկ համակարգի անխափան աշխատանքից, իսկ լայնածավալ կիբերհարձակման կամ սարքավորումների մատակարարման խափանումների հետևանքների վտանգը մեծանում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի