ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Ռուսական զորքերն օգոստոսի լույս 27-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Օդեսայի մարզին։ Այս մասին հայտնել են Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը և Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, գրում է Current time-ը։

Կիպերը նշել է, որ տարածաշրջանն ավելի քան յոթ ժամ գտնվել է զանգվածային համակցված հարվածների ներքո։ Նրա խոսքով՝ ռուսական զինված ուժերը նպատակաուղղված հարվածներ են հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Օդեսայում վնասվել են 16-հարկանի բնակելի շենք, երկու ուսումնական հաստատություն, առանձնատուն, ենթակառուցվածքային օբյեկտներ, ավտոտնակներ և ավտոմեքենաներ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Կիևի Շևչենկովսկի շրջանում, քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով, ռուսական հարձակման հետևանքով վնասվել է գիմնազիաներից մեկի շենքը, պայթյունի ալիքը կոտրել է քաղաքային բժշկական հաստատության պատուհանները: Պոդոլսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են բնակելի շենքերի միջև ընկած բակում: Ոչ ոք չի տուժել։

Ուկրաինական լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը հաղորդում են Կիևի մոտակայքում խոշոր հրդեհի մասին: Բորիսպոլում, ըստ տեղեկությունների, այրվում են  Rozetka и Fozzy ընկերություններին պատկանող պահեստները:

Կրիվոյ Ռոգում ռուսական հարվածի հետևանքով 3 մարդ է տուժել, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

Սումիի մարզի Ռոմենի համայնքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով 66-ամյա կին է զոհվել, ևս 4 մարդ դիմել է բժշկական օգնության։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Կիևում խոցվել են անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամաս և լոգիստիկ կենտրոն, Բորիսպոլում՝ «Ալեքսանդրովսկի» լոգիստիկ համալիրը, Զապորոժիեում և Կրիվոյ Ռոգում՝ մետալուրգիական կոմբինատներ, Կրեմենչուգում՝ նավթավերամշակման գործարան, Օդեսայի մարզի Իլյիչևսկ քաղաքում՝ անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամաս։ ՊՆ-ի տվյալներով՝ Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներում խոցվել է 24 պահեստ, Ռենի նավահանգստում՝ ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսանյութերի բեռնաթափման ենթակառուցվածքներ, ինչպես նաև Օդեսայի մարզում էներգետիկ օբյեկտներ։

Գիշերը Ուկրաինան հարձակման է ենթարկվել է 258 ԱԹՍ-ներով, ինչպես նաև «Իսկանդեր-M /KN-23» բալիստիկ և «Օնիքս» հակառազմանավային հրթիռներով, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի առավոտյան ամփոփագրում։ Հաղորդագրության համաձայն՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել կամ ճնշել են «Իսկանդեր» տեսակի 7 բալիստիկ հրթիռ և տարբեր տեսակի 225 անօդաչու թռչող սարք։ Հարվածներ են գրանցվել 15 վայրերում, իսկ խոցված անօդաչուների և հրթիռների բեկորների անկում՝ ևս 11։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի