Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
Բոլորը

Թշնամու ԶՈՒ-Ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրինա Յոլյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի հարցերին։

Եղոյանը հիշատակեց 2016 թվականի ռուսական կողմի առաջարկները (5 շրջանների, այդ թվում՝ Կուբաթլուի վերադարձը)՝ պնդելով, որ սահմանն իր տեղում է մնացել, փոխվել է շփման գիծը։

«2016-ի հունվարին ՌԴ-ի կողմից ներկայացվել էր առաջարկ՝ 5 շրջանների վերադարձ, որի մեջ էր նաև Կուբաթլին, որը սահմանակից է Սյունիքին՝ Խնձորեսկից 5.5-6 կմ։ Ի՞նչ պետք է պատասխաներ Հայաստանը՝ այո՞, թե՞ ոչ։ Եթե այո, զորքերը պիտի կանգնեին ՀՀ սահմանին, ինչպես հիմա է»,- հարցրեց իշխանական պատգամավորը։

Հարցին ի պատասխան Իրինա Յոլյանն ընդգծեց, որ գործող իշխանության վարած քաղաքականությունը հանգեցրել է Սյունիքի անմիջական անվտանգային սպառնալիքի։

«Թշնամու զինված ուժերը Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էին, հիմա որոշ բնակավայրերում զինված ուժերն ընդամենը 10-15 մետրի վրա են։ Դա փաստ է, որը չեք կարող հերքել։ Դուք ունեիք պատմական շանս՝ Հայաստանը զարգացման տանելու, բայց այն հայրենիքը, որ ժառանգել էիք, այս քարտեզի տեսքը չուներ։ Դուք ժողովրդի թիկունքում որոշումներ կայացրիք։ Բանակցություններում ամեն ինչ կախված է նրանից, թե դուք պարտվողի ու զիջողի՞ դիրքից եք բանակցում, թե՞ ուժեղի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան