Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի միլիարդատեր, գործարար Իլոն Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ղեկավարի օգոստոսի 26-ի հրամանագրում, գրում է Европейская правда-ն։

Հրամանագրի համաձայն՝ Իլոն Մասկը պարգևատրվել է Ազատության շքանշանով՝ «մարդկանց կյանքի և ազատության պաշտպանության գործում ունեցած ակնառու անձնական ծառայությունների, ինչպես նաև Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման համար»։

«Ազատության շքանշանով պարգևատրել Իլոն Մասկին՝ ձեռնարկատիրոջը, ինժեներին, «SpaceX» և «Tesla» ընկերությունների ղեկավարին, Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- ասվում է նախագահի հրամանագրում։

Ըստ ԶԼՄ-ների՝ հուլիսի 28-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկերոջը խնդրել էր դիմել Իլոն Մասկին՝ Ուկրաինային թույլատրելու Starlink համակարգն օգտագործել Ռուսաստանի տարածքում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքներին հարվածներ հասցնելու համար։

Օգոստոսի 7-ին The Atlantic-ը հայտնել էր, որ Մասկը մինչ այժմ հրաժարվել է Ուկրաինային թույլ տալ  ռուսական տարածքում Starlink-ն օգտագործելու հնարավորությունից։ Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Միխայիլ Ֆեդորովը պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո ոչ պաշտոնական ուղիներով փորձում է դիմել Մասկին, որը դեռևս  հրաժարվում է զիջումների գնալ։

Ձմռանը Իլոն Մասկն արձագանքել էր այն ժամանակվա պաշտպանության նախարար Ֆեդորովի խնդրանքին՝ օգնելու լուծել ռուսական հարվածային ԱԹՍ-ների վրա Starlink-ի օգտագործման խնդիրը։ Փետրվարի 5-ին ռուսական ուժերի կողմից օգտագործվող Starlink-ի տերմինալները զանգվածաբար դադարել էին աշխատել։

2025 թվականի մարտին Մասկը հայտարարել էր, որ երբեք չի անջատի Starlink ցանցն ուկրաինացի զինվորականների համար, նույնիսկ եթե համաձայն չէ Ուկրաինայի քաղաքականության հետ։ Մասկն այդ մասին հայտարարել էր այն բանից հետո, երբ նշել էր, որ Starlink-ն անջատելու դեպքում ուկրաինական ճակատը կփլուզվի։

Ազատության շքանշանը Ուկրաինայի պետական բարձրագույն պարգևներից մեկն է։ Դրանից բարձր են միայն «Ուկրաինայի հերոս» կոչումը և լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո սահմանված «Մարտական արժանիքների խաչը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի