Հակակրանքը գնալով խորանում է. ՀՀԿ ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների և ոչ յուրայինների. «Ժողովուրդ»

Լուրեր

04.09.2026 | 17:17
Կարեն Խաչանովը մեկնաբանել է US Open-ում սենսացիոն հաղթանակը
04.09.2026 | 17:10
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը․ «ՄԱՊ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել
04.09.2026 | 17:00
Ուիթքոֆը սկսել է վախենալ․ Թրամփի բանագնացների՝ Կիև առաջին այցը կարող է խափանվել
04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
04.09.2026 | 16:29
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ՀՀԿ ցուցակը գլխավորելու փաստը կուսակցության շատ անդամներ այնքան էլ միանշանակ չեն ընդունել:

Եվ ահա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, այդ հակակրանքը գնալով խորանում է. ՀՀԿ ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների եւ ոչ յուրայինների: Եւ Սարգսյանի «սիրելիների ակումբը» գործում է արտոնյալ կարգավիճակում: Միաժամանակ Վ.Սարգսյանը սկսել է միանձնյա որոշումներ կայացնել, թե ով ինչ անի, եւ հատկապես ով ոչինչ չանի, հրապարակային դաշտում ով երեւա, ով չերեւա: Ու պատահական չէ, որ ՀՀԿ քարոզարշավը տանում են կուսակցության առաջին չորս համարներում ընդգրկված անձինք, իսկ մյուսները մղվել են երրորդական պլան:

Միաժամանակ, ըստ մեր աղբուրների, Վիգեն Սարգսյանը, հակառակ իր ջանքերին, չի կարողանում ղեկավարել բոլորին. նրան դեռեւս ենթարկվում են ցուցակի առաջին 10-15 համարները, իսկ մյուսները՝ ոչ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: