Քարոզարշավի 10-րդ օր․ Կայծակ անամպ թվացող երկնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 17:54
«Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատողը տուգանվել է 15.2 մլն դրամով և պարտավորվել փոխհատուցել բնակիչներին
04.09.2026 | 17:47
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում Անվտանգության ծառայության շենքին․ Զելենսկին հանձնարարել է հայելային պատասխան տալ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:43
Նեպալում, աղետալի ջրհեղեղից ինը օր անց, փրկարարները թունելից երկու աշխատողի են փրկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:30
Երկու օր Ոսկերիչների փողոցը որոշակի ժամերի փակ կլինի
04.09.2026 | 17:17
Կարեն Խաչանովը մեկնաբանել է US Open-ում սենսացիոն հաղթանակը
04.09.2026 | 17:10
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը․ «ՄԱՊ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել
04.09.2026 | 17:00
Ուիթքոֆը սկսել է վախենալ․ Թրամփի բանագնացների՝ Կիև առաջին այցը կարող է խափանվել
04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
04.09.2026 | 16:29
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
Բոլորը

Քարոզարշավի 10-րդ օրվա երեկոյան իսկական կայծակ պայթեց անամպ երկնքում՝ հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ-ի ղեկավար Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը, որում շոշափվում էին Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցերը

Արթուր, ես էստեղ եմ, ի՞նչ կա։

Պարոն վարչապետ, ռուսները շատ ծանր են տանում էդ բանի ձերբակալությունը, Խաչատուրովի։ Եկել են ներկայացուցիչները համ ռազվեդկի, համ ՖՍԲի, ասում են՝ ըտենց բան մի արեք, կապ չունի, գոնե ՀԱՊԿից հանեք, նոր դատեք, ասում են ՀԱՊԿի համար շատ ծանր կլինի։

Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա։ Նորություն կա՞։

Քոչարյանի հետ կապված հլը դատարանում լսում են, հեսա կտան բանը (դատական սանկցիան-Մ Ա)։ Քոչարյանը կլինի։ Սասունի հետ խոսացել եմ, Սասունը ասում ա հաստատ ա, դատավորը զանգեց ինձ, մի քիչ վախում ա էդ կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա որտեղ ես թույլ տեղ տեսնում ու կասեմ։ Հիմա դատավորը էտի նայում ա, էտ էլ կզանգի կասի, պարոն վարչապետ։ 

ԱԱԾ ղեկավարը նկատի ունի, որ Ռոբերտ Քոչարյանը հաստատ կկալանավորվի։ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ձայնագրության երկրորդ մասին ակնթարթային էր՝ դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել։ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է այս հեռախոսազրույցով։ Որոշ ժամանակ հետո վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ սա մոնտաժված է։

«Այդ խոսակցությունից հանված են մասնավորապես այն դրվագները, երբ ԱԱԾ տնօրենն ինձ ասում է, որ դատավորը վախեցած է, ես էլ նրան ասում եմ՝ ի՞նչ է նշանակում դատավորը վախեցած է, դուք ԱԱԾ եք եւ պարտավոր եք ապահովել դատավորի անվտանգությունը եւ անկախությունը»,-տեղեկացնում է «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Մինչդ այդ ԱԱԾ-ն իր մոտ էր հրավիրել Հանրապետականի ցուցակով պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանին։ Հրավիրելու պատճառն օրերս Շահնազարյանի արած այն հայտարարությունն էր, որ իշխանությունը Փաշինյանին տրվել է Արցախը հանձնելու դիմաց։ Թեկնածուն մտադիր էր գնալ ԱԱԾ, սակայն այսօր օրվա կեսին հրաժարվել է։

«Ասելու էի ընդամենը, որ այս ամենը ես համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը հրապարակայնորեն նրանց տվել է արձակուրդում գտնվող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը»,-տեղեկացնում է ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

Առանց մանրամասնելու պարոն Շահնազարյանը խոստանում է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ կնստի մեղադրյալի աթոռին․ «Սա սպառնալիք չէ, սա խոստում է, գալու է էդ օրը, որ նա սկսելու է ցուցմունք տալ»։

ԲՀԿ առաջնորդը Երեւանի մարզահամերգային համալիրում խոսում է մայրաքաղաքում տրանսպորտի լուծման խնդիրներից, 18 տարեկան զինակոչիկներին սահմանից հետ քաշելուց։ Նա կոչ է անում ժողովրդին՝ ձեր ձայնը տվեք մեզ, մենք անենք։

«Կտա, մենք էլ կանենք։ Ես չեմ ասում, որ ձայն չտան, չենք անելու, ինչ որ կա, արել ենք անելու ենք, հնարավորությունը մեծ լինի, ավելին կանենք»,-վստահեցնում է ԲՀԿ, ԱԺ պատգամավորության թեկնածու Գագիկ Ծառուկյանը։

Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը բարձրախոսով ավտոմեքենայի միջից քաղաքացիներին կոչ էր անում գնալ տեղամասեր եւ 5-րդ քվեաթերթիկի միջոցով լուսավորել Հայաստանը․ «Եկել է աշխատելու ժամանակը։ Եկել է կառուցելու ժամանակը, սիրելի բալիկներ, ձեր ծնողներին կասեք, որ ձեր բակ էր եկել Լուսավոր Հայաստանը եւ ձեզ հորդորում է անպայման գնալ ընտրության, եւ Մանե Թանդիլյանն ասում է, որ ընտրությունը շատ կարեւոր է եւ դրանից կարեւոր բան չկա դեկտեմբերի 9-ին»։

Քարոզարշավի հանգուցալուծումը կլինի այսօր իրիկունը Հանրային հեռուստաընկերությամբ քարոզարշավին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների հեռուստաբանավեճը։ Հիշեցնենք, որ քարոզարշավին մնացել է ընդամենը երկու օր։