Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եթե համարում եք, որ ընտրությունները կամ իշխանությունը լեգիտիմ չեն, վա՛յր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ, գնացեք և հեղափոխությո՛ւն արեք։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով խորհրդարանական ընդդիմությանը։

Փաշինյանի խոսքով՝ լեգիտիմության իրական խնդիր ունի հենց ընդդիմությունը, որը դահլիճում իրեն տեր չի զգում։

«Ինչո՞ւ են այս մարդիկ անընդհատ գնում-գալիս, դուրս գալիս, ներս մտնում․ որովհետև լեգիտիմության խնդիր իրե՛նք ունեն։ Իրենք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, հասկանում են, որ տնվոր են, գործուղված ինչ-որ մի միսիայի։ Իրադարձություններն արագ են զարգանում, հանձնարարական չի գալիս, չեն կողմնորոշվում, թե ինչ անեն։ Սա է ընտրությունը՝ կամ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կամ եկեք, նստեք, աշխատեք։ Ամեն բառի վրա նեղանալ-գնալը ուժեղության նշան չէ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան