Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանի գործող իշխանությունը «նոր խանի» հրամանով պատրաստվում է փոխել երկրի «ծննդականը»՝ Անկախության հռչակագիրը, իսկ ներկայացված նոր ծրագիրը ոչ թե զարգացման, այլ ազգային եռակի պառակտման փաստաթուղթ է։ Այս մասին խորհրդարանում Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Ընդդիմադիր պատգամավորը գործող իշխանությանն անվանեց «եռապատերազմի կուսակցություն»՝ նշելով, որ Կառավարության ծրագրում խորացվում են պառակտումները սփյուռքի, եկեղեցու և պետության հիմքերի միջև։

«Առաջին պառակտումը Հայաստանի և սփյուռքի միջև է՝ քաղաքացիության ինստիտուտի վերաարժևորման անվան տակ, որով կտրվում է արտերկրում ծնված հայի կապը հայրենիքի հետ։ Երկրորդը կրոնական պառակտումն է՝ հավատացյալների, վեհափառի և հայ եկեղեցու միջև։ Երրորդը մեր անցյալի, հազարամյա պետականության և Անկախության հռչակագրի միջև պառակտումն է»,- ասաց Կարապետյանը։

Ելույթի ընթացքում պատգամավորը նաև ամբիոնից ցուցադրեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհ, մտավորական Գրիգոր Զոհրապի լուսանկարը՝ զուգահեռ անցկացնելով նախորդ դարասկզբի իրադարձությունների և այսօրվա «խաղաղության օրակարգի» միջև։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան