Զելենսկիի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալը կալանավորվել է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ուկրաինայի նախագահի  գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Մուդրայան կալանավորվել է 60 օրով։ Երկրի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը խափանման միջոցն ընտրել է օգոստոսի 25-ին, Ուկրաինայի հակակոռուպցիոն  մարմինների կողմից անցկացվող հետաքննության շրջանակում։ Դատարանը Մուդրայային տվել է 20 միլիոն գրիվնայի (մոտավորապես 384,000 եվրո) չափով գրավի վճարման հնարավորություն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մուդրայան հայտարարել է, որ կփորձի գրավի գումարը հավաքել սեփական միջոցներով, ինչպես նաև ծանոթների ու ընկերների օգնությամբ։

«Ես շատ ընկերներ և բազմաթիվ կապեր ունեմ։ Հիշեցնեմ, թե քանի տարեկան եմ։ Այս ընթացքում բավականաչափ կապեր եմ ձեռք բերել»,- ասել է նա։

Դատարանի կողմից կալանավորման որոշումը հրապարակելուց հետո Մուդրայային դատարանի դահլիճից դուրս են բերել ուղեկցությամբ։

Ավելի վաղ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության դատախազը հայտարարել էր, որ Իրինա Մուդրայան կարող է ունենալ ավելի քան 250 միլիոն գրիվնա արժեքով ակտիվներ։ Նա խնդրել էր որպես կալանքին այլընտրանք սահմանել 150 միլիոն գրիվնա գրավը։ Մուդրայայի փաստաբանը գրավի այդ չափն անվանել էր անհամաչափ մեծ գումար։ Նա նաև հայտարարել էր, որ ներկայացված կասկածն անհիմն է, և խնդրել էր մերժել խափանման միջոցի կիրառումը։

Իրինա Մուդրայան օգոստոսի 19-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով ազատվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Նույն օրը ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը խուզարկություններ են իրականացնում բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։

Իրավապահ կառույցները հայտարարել էին «հանցավոր կազմակերպության բացահայտման հատուկ գործողության» մասին։ Ըստ նրանց՝ կազմակերպությունը գործել է գործող և նախկին պատգամավորների ղեկավարությամբ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ։

Ուկրաինական ԶԼՄ-ներն ու քաղաքական գործիչները հայտնել էին, որ խուզարկություններ, ի թիվս այլոց, իրականացվում են նաև Իրինա Մուդրայայի մոտ։ Հետաքննության շրջանակում հիշատակվում է նաև Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Մաքսիմ Միկիտասի անունը։

Հետաքննությունը կապված է «Sens Bank»-ի և կոռուպցիայի մեջ կասկածվող Ուկրաինայի էներգետիկայի և արդարադատության նախկին նախարար Գերման Գալուշչենկոյի համար գրավ վճարելու հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի