ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա

Լուրեր

06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

Օգոստոսի 25-ի առավոտյան ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17 Globemaster III ռազմական տրանսպորտային ինքնաթիռը՝ RCH4555  համարով, վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում։ Այս մասին են վկայում  flightradar24.com կայքի տվյալները, գրում է ՌԲԿ-ն։

Ինքնաթիռը Ռիգայից մեկնել է Մոսկվայի ժամանակով 8:50-ին և թռիչքը ավարտել է Վնուկովոյում Մոսկվայի ժամանակով 10:04-ին։ Ծառայությունը հայտնում է, որ ինքնաթիռը ներկայում «գտնվում է ծածկույթի գոտուց դուրս կամ արդեն վայրէջք է կատարել»։

Ինքնաթիռի վերջին թռիչքների վերաբերյալ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ այն Ռիգա է ժամանել օգոստոսի 23-ին, իսկ մեկնման կետ է նշված Մերիլենդ նահանգի Քեմփ Սփրինգս քաղաքը, որտեղ գտնվում է Էնդրյուս ռազմաօդային բազան․ այստեղ է կայանվում ԱՄՆ նախագահական Air Force One ինքնաթիռը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ որևէ տեղեկություն չունի Մոսկվա ժամանած ամերիկյան ինքնաթիռի մասին։

ՌԲԿ-ն կապ է հաստատել Ռոսվաիացիայի, Վնուկովո օդանավակայանի և ԱՄՆ դեսպանատան հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։

Boeing C-17 Globemaster III-ը ամերիկյան ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ է, որը նախատեսված է մեծ հեռավորությունների վրա զորքեր, ռազմական տեխնիկա և բեռներ արագ տեղափոխելու համար։ Այն կարող է տեղափոխել մինչև 77,5 տոննա բեռ, այդ թվում՝ զրահատեխնիկա, ուղղաթիռներ և խոշորածավալ սարքավորումներ, ինչպես նաև իրականացնել անձնակազմի և տեխնիկայի օդային դեսանտավորում։ Ինքնաթիռն առաջին թռիչքն իրականացրել է 1991 թվականին, իսկ 1995 թվականից շահագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։ Բացի այդ, C-17-ներ օգտագործում են Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների զինված ուժերը։

Վերջին ամիսներին Ռուսաստանի իշխանությունները սպասում են ԱՄՆ նախագահի հատուկ  բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների այցին: Նրանք հանդես են եկել որպես ԱՄՆ-ի միջնորդներ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության բանակցությունների նախորդ փուլերի ժամանակ: Այդ գործընթացը ներկայում սառեցված է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի