Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խորհրդարանի ամբիոնից քննադատեց իշխանությունների վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը՝ կարծիք հայտնելով, թե հայ ժողովուրդը ոչ մանկուրտ է, ոչ էլ Կենտրոնական Ասիայի անապատներից սերած քոչվոր, որ հրաժարվի իր պատմական հիշողությունից ու հազարամյա հայրենիքից։

«Դուք ասում եք՝ դադարե՛ք Հայաստան փնտրել։ Հակագիտական, հակապետական և հակաազգային այս միտքը երեկ այս ամբիոնից հնչեց։ Բայց մենք ո՛չ ինքնություն և քաղաքակրթական ժառանգություն չունեցող մանկուրտ չենք, ո՛չ էլ Կենտրոնական Ասիայի անապատից սերող քոչվոր խաշնարած, որ հիշողություն չունենանք։ Մերը մերն է՝ մեր հազարամյակների հայրենիքը»,- ասաց Գալստյանը։

Անդրադառնալով «Իրական Հայաստանի» հայեցակարգին և արտաքին ճակատում Հայաստանի մենակ մնալու պատճառներին՝ Լիլիթ Գալստյանն հարցրեց․ ««Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու դեմ»՝ երեկ այս հարցն էլ հնչեց։ Այդ հարցը գուցե Ձե՞զ տաք և խոստովանեք, որ պատճառը Ձեր սեփական «զրո կետն» է, անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, Ձեր ոչ պրոֆեսիոնալիզմը, ներազգային պառակտումը և այսօր էլ շարունակվող վրեժի ծարավը»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանության միակ հակազդեցությունը 29․740 քառ/կմ տարածքի անընդհատ կրկնությունն է, մինչդեռ, պնդեց, որ թվերն ու քարտեզները երաշխիք չեն, երբ այս պահին էլ Ադրբեջանի օկուպացիայի տակ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառ/կմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան