Հայաստանը միայն Երևանը չէ. կքննարկվեն մարզերում ՏՏ ոլորտի զարգացման հնարավորությունները

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը
Դեկտեմբերի 7-8-ը Գյումրիում կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկրորդ համաժողովը։ Այս մասին այսօր հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կայացած ասուլիսի ընթացքում։
Համաժողովի նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի մարզերը հզորացնելու նախաձեռնության հաջողությունն ու ազդեցությունը՝ նոր ծրագրեր նախաձեռնելու և հետագա քայլերը որոշելու համար, բացի այդ, Հայաստանի մյուս մարզերի երիտասարդներին Գյումրիի`մասնավորապես Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի օրինակով ոգևորել և մոտիվացնել, որ իրենց մարզերում ևս իրենք նպաստեն բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում (ՁԻՀ) Տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը ներկայացրեց երկօրյա համաժողովի օրակարգը։
Առաջին օրը կկազմակերպվեն պանելային 3 քննարկումներ՝ «Մարզերում ձեռնարկատիրության էկոհամակարգի խթանումը», «Միջազգային ընկերությունների մարտահրավերները մարզերում» և «Տեխնոլոգիաները` որպես այլ ոլորտների զարգացման գրավական» թեմաներով: Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, միջազգային և տեղական փորձագետների, մենթորների կողմից կանցկացվեն սեմինարներ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 200 երիտասարդների համար։
«Սա շատ կարևոր է նաև այն առումով, որ մեկ նպատակի շուրջ համախմբվելու են բոլոր մարզերի երիտասարդները` ասելու, որ Հայաստանը միայն Երևանը չէ»,- նշեց Ամալյա Եղոյանը։
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծեց, որ ուրախալի է հատկապես երիտասարդների ներգրավվածությունը նմանատիպ միջոցառումներում: Նրա խոսքով՝ համաժողովի ընթացքում քննարկվելու են ծրագրեր, որոնք պետք է նպաստեն մարզերի մրցունակության բարձրացմանը:
«ՏՏ ոլորտին աջակցության բազմաթիվ նախաձեռնություններ կան Հայաստանում, փորձում ենք այդ գործընթացներում ներգրավել նաև մարզերը։ Մեր նպատակն է, որ մարզերի երիտասարդները ստիպված չլինեն տեղափոխվել Երևան կրթություն ստանալու համար, այլ կարողանան որակյալ ուսում ստանալ իրենց բնակավայրին մոտ։ Երևանը դեռևս գրավիչ է ապրելու տեսանկյունից, բայց այն, ինչ կատարվում է Գյումրիի տեխնոպարկի շուրջ, ցուցիչ է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Տարվա կտրվածքով մեծ քանակությամբ աշակերտներ են գալիս Գյումրու և Վանաձորի տեխնոպարկեր, կողմնորոշվում իրենց մասնագիտության ընտրության հարցում»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը։
Նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչության պետ Արման Գալստյանը նույնպես կարևորեց համաժողովի անցկացումը մարզերի համաչափ զարգացման համատեքստում։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն ընդգծեց նմանատիպ միջոցառման դերը մարզերի բնակչության` տեխնոլոգիական կրթության և ձեռներեցության գործընթացների մեջ ներգրավման գործում։ «Եվրոպական միությունն օժանդակում է ՀՀ կառավարության՝ երկիրը տեխնոլոգիական և ինովացիոն կենտրոն դարձնելու նպատակին, և այդ առիթով ԵՄ-ն իրականացնում է աջակցության ծրագրեր՝ ուղղված նշված ոլորտների զարգացմանը, մասնավորապես, առաջիկայում նախատեսվում է 60 մլն. եվրոյի ներդրում՝ ուղղված  ԵՄ-ն հանուն նորարարության նախաձեռնությանը, հանրակրթական դպրոցներում բնագիտական առարկաների խորացված ուսուցմանը (STEM), մարզերի զարգացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացմանը»,- ընդգծեց նա:
Ամալյա Եղոյանի խոսքով` այս միջոցառումը նախորդ տարի նպաստեց նրան, որ միջազգային դոնոր կազմակերպությունները սկսեցին հետաքրքրվել մարզերով։ «ՀՕՖ-ը տվել է իր համաձայնությունը EIF-ի հետ Գյումրու մոդելն իրականացնել Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքում»,- հայտնեց նա։
Համաժողովին ներկա կգտնվեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից: