Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի հողերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Կարող ենք դոկումենտալ նայել, թե այս Կառավարությունը քանի պատերազմ է բերել։ Այսինքն՝ երեք մեծ պատերազմ է բերել։ Եռապատերազմի կուսակցություն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- ճեպազրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Նա նշեց, որ իրենք շարունակելու են բարձրաձայնել Հայաստանի տարածքների և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերը։

«Որտե՞ղ են մեր այն հողերը, որ դելիմիտացիայով պետք է հետ տրվեր։ Իրենց տվեցին հողեր, չէ՞, գյուղեր տվեցին, տարածքներ տվեցին։ Որտե՞ղ են մեր հողերը, նույն տարածքի շարունակությունն է, ինչո՞ւ չի վերադարձվել մեզ»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ իշխանությունը խաղաղության գործընթացը ներկայացնում է որպես խնդիրների լուծում, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, ըստ նրա, այլ բովանդակություն ունեն։

Անկլավների վերաբերյալ հարցին, թե իշխանափոխության դեպքում «Ուժեղ Հայաստանը» ինչ դիրքորոշում կունենա Ադրբեջանի հետ բանակցություններում՝ փոխանակման տարբերակի՞ն է կողմ, թե՞ այլ լուծման, Կարապետյանը պատասխանեց, որ նախ Ադրբեջանը պետք է վերադարձնի, իր ձևակերպմամբ, Հայաստանի տարածքներին վերաբերող այն հողերը, որոնք սահմանազատման արդյունքում պետք է գտնվեն Հայաստանի վերահսկողության ներքո։

«Դրանից հետո մենք կհասկանանք՝ այդ երկիրը երկարաժամկետ խաղաղության է նայում, թե ուղղակի հիբրիդային ճնշման եղանակով բոլոր տեղերով ճնշում է մեզ»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան