Զելենսկին հայտնել է, որ «փոխանակման հատուկ փուլի» շրջանակում Ուկրաինա է վերադարձել 10 զինծառայող
Քաղաքականություն
24.08.2026 | 16:57
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսով Ուկրաինա է վերադարձել 10 զինծառայող, գրում է Current time-ը։
«Այսօր, հատուկ փոխանակման փուլի շրջանակում, մենք Բելառուսով վերադարձնում ենք մեր 10 զինվորների։ Նրանք Ուկրաինայի զինված ուժերի և Ազգային գվարդիայի զինծառայողներ են։ Նրանք պաշտպանել են երկիրը Դոնեցկի ուղղությամբ։ Նրանք բոլորը համարվում էին անհետ կորած։ Եվ շատ կարևոր է, որ մենք կարողացանք նրանց վերադարձնել»,- գրել է նա։
Ռուսական կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նախորդ խոշոր փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին։ Ուկրաինա և Ռուսաստան է վերադարձել 103-ական մարդ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

