Ռուսաստանը ծովով բենզինի առաջին խմբաքանակը կստանա Թուրքիայից

Լուրեր

04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը պատրաստվում է ծովով Թուրքիայից ստանալ բենզինի առաջին խմբաքանակը՝ ավելացնելով նոր մատակարարման ուղի, քանի որ Մոսկվան պայքարում է վառելիքի աճող պակասի դեմ։ S&P Global Commodities-ը հայտնել է, որ Wendrix լցանավը, որը բեռնվել է Մերսինի նավահանգստում, տեղափոխում է 200,000 բարել բենզին և, ինչպես սպասվում է, Ռուսաստան կհասնի հաջորդ շաբաթ, գրում է Turkiye today-ը։

Լցանավի բեռնաթափման նավահանգիստը հայտնի չէ, բայց նավն օգոստոսի 21-ի ուշ կեսօրին անցել է Լատվիայի մոտ Բալթիկ ծովով՝ Կալինինգրադն անցնելուց հետո, որտեղ գտնվում է Բալթիկ ծովում Ռուսաստանի չորս նավահանգիստներից մեկը։

Kpler նավերի հետևման ծառայության տվյալների համաձայն՝ Ռուսաստանը վերջին մեկ ամսվա ընթացքում Հնդկաստանի Վադինար տերմինալում ստացել է երեք բեռնված նավ՝ Եգիպտոսի մոտակայքում գտնվող նավից նավ փոխադրումների միջոցով, իսկ հուլիսի վերջին Մարոկկոյից ժամանել է առանձին բեռ։

Հնդկաստանից երեք խմբաքանակով մատակարարվել է, համապատասխանաբար, 356 հազար, 325 հազար և 325 հազար բարել բենզին, իսկ Մարոկկոյից՝ 300 հազար բարել։ Հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ, ծովային ճանապարհով Ռուսաստանի բենզինի ներմուծումը հուլիսի վերջից ի վեր գերազանցել է 1 միլիոն բարելը։

Ռուսաստանը, որը պատմականորեն աշխարհում ավտոմոբիլային վառելիքի խոշորագույն արտահանողներից է, հուլիսին սկսել է բենզին ներմուծել ծովային ճանապարհով՝ այն բանից հետո, երբ ուկրաինական հարվածները վնասել են երկրի էներգետիկ ենթակառուցվածքները։ S&P Global Energy CERA-ի վերլուծաբանների տվյալներով՝ հուլիսին Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների հումքի վերամշակման միջին ծավալը կազմել է օրական 3,7 միլիոն բարել, ինչը 2025 թվականի միջին ցուցանիշից 28%-ով պակաս է։

Խափանումների հետևանքները տարածվել են նաև մանրածախ շուկա․ օգոստոսին ՌԴ առնվազն 10 շրջան կրկին վառելիքի վաճառքի սահմանափակումներ է մտցրել՝ այն բանից հետո, երբ հուլիսի վերջին վառելիքի պակասը կարճ ժամանակով մեղմվել էր։

Մոսկվայի բենզալցակայաններում նույնպես կրկին սահմանափակվել է գնվող վառելիքի քանակը, իսկ Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայում բենզինի վաճառքի ծավալներն օգոստոսի սկզբից նվազել են շուրջ 20%-ով։

Մոսկվան մինչև 2027 թվականի հունվարի վերջ արգելել է բենզինի արտահանումը և սկսել է արտերկրից վառելիք ներմուծել, այդ թվում՝ բենզին Հնդկաստանից, ինչպես նաև մատակարարումներ ստանալ հարևան Բելառուսից և Ղազախստանից։ Օգոստոսին Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները 17 անգամ ենթարկվել են հարվածների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի