Ոչինչ թող ՀՀ-ն ոչնչանա, բայց 3000 թուրք ու ադրբեջանցի հետը վնասվի․ էս ի՞նչ մոտեցում ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Հայաստանում արհեստական բանականության գործարանի հիմնադրման, դրանից բխող աճող էներգետիկ կարիքների և նոր ատոմակայանի հզորությունների ընտրության հետ։ 

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք նպատակահարմար չէ՞ փոքր մոդուլային կայանների փոխարեն դիտարկել ավելի մեծ հզորության ատոմակայանի կառուցում։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ատոմակայանի հարցում առաջնայինը ոչ թե սիմվոլները կամ Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարություններին ի հեճուկս գործելն է, այլ բացառապես անվտանգությունը։

«Ատոմակայանի հետ կապված կա առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ՝ մի հարց՝ անվտանգությո՛ւն։ Աստված չանի, որ էդ ատոմակայանը պայթի․ Հայաստանի շրջաններ կան, որ ավելի հեռու են ատոմակայանից, քան Թուրքիան, Ադրբեջանի տարածքներ կան, ավելի մոտիկ են, քան Հայաստանի որոշ շրջաններ։ Մենք պատրա՞ստ ենք գնալ անտեսել ատոմային էներգետիկայի բոլոր կանոնները՝ էնքան որ ի հեճուկս Ադրբեջանի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը քննադատեց հասարակության մեջ առկա մոտեցումները՝ դրանք որակելով «ներմուծված ստալինյան հայրենասիրություն»։

«Բանը՝ «Ոչ ինձ, ոչ քեզ»-ի տրամաբանությունն է, հա՞։ Այ՝ «Ոչի՛նչ, թող Հայաստանը ոչնչանա, բայց 3000 թուրք ու ադրբեջանցի որ հետը վնասվի, մենք մեր պատմական արդարությունը կհամարենք վերականգնված»։ Էս ի՞նչ մոտեցում ա ընդհանրապես։ Զարմանալի բան ա։ Սա մեզ ներմուծված ստալինյան հայրենասիրության տիպիկ օրինակ ա։ Պետք ա հասունանալ, չէ՞»,- ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան