Փաշինյանը բացատրեց՝ ինչու է «Նախչևան» անվանումն օգտագործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճ ծավալվեց տեղանունների գործածության, միջպետական էթիկայի և տարածքային ամբողջականության սկզբունքների շուրջ։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատեց վարչապետին՝ «Նախիջևանի» փոխարեն «Նախչվան» արտահայտությունն օգտագործելու և անկլավների հարցը բարձրաձայնելու համար՝ առաջարկելով «բերել ու վառել բուհական դիպլոմները»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ նպատակը նոր միջպետական էթիկայի ձևավորումն է, որպեսզի հարևան երկրներն էլ Հայաստանի տարածքների նկատմամբ չօգտագործեն օտարածին տերմիններ։

«Շատ կարևոր է, որ մենք նոր միջպետական էթիկա ձևավորենք։ Ես այդ արտահայտությունն օգտագործում եմ, որպեսզի նոր միջպետական էթիկա ձևավորենք, և Սևանա լճի հետ կապված ուրիշ որևէ տերմինաբանություն չօգտագործվի։ Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է․ որ մենք Արարատ գյուղին ասում ենք «Դավալու», իսկ Քյարքիին՝ «Տիգրանաշեն», Իջևանում Այգեհովիտին ասում են «Ուզունթալա»։ Իմ խնդիրն այն է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի համար և՛ մենք, և՛ ուրիշներն օգտագործեն է՛ն անունը, ինչ որ լեգիտիմորեն վերաբերում է իրեն»,- ասաց Փաշինյանը։

Երբ Գեղամ Մանուկյանը դիտարկում արեց վարչապետի բուհական դիպլոմի վերաբերյալ, Փաշինյանն արձագանքեց․

«Ես ԵՊՀ դիպլոմ չունե՛մ․ ունեմ ԵՊՀ ստուգման գրքույկ, որտեղ 5 տարվա ընթացքում բացի «գերազանց»-ից ուրիշ գնահատական չկա։ Ես ո՛չ վարչապետ, ո՛չ պատգամավոր դառնալուց հետո, ո՛չ էլ առաջ փորձ չեմ արել դիպլոմ ստանալ»։

Վարչապետը նաև հակադարձեց պատգամավորին՝ հիշեցնելով նրա կողմից ԱԺ ամբիոնից «Չոբանքյարա» տեղանվան գործածումը․ «Դուք այս ամբիոնից ասացիք «Չոբանքյարա», որը հայկական անվանում չէ։ Հիմա կարելի՞ է կոնսպիրոլոգիա կառուցել, թե Դուք հանձնում եք Չոբանքյարան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան