Դեպք ենք ունեցել՝ դատավորը էնքան ա գործը ձգել, որ թոշակի գնա․Փաշինյանը՝ դատաիրավական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Հայաստանի դատական համակարգը շարունակում է սպասարկել նախկին էլիտաների շահերը, և գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում իշխանությունը չունի օրինական գործիքներ՝ համակարգն արմատապես մաքրելու համար։ Այս մասին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ գործադիրը հրաժարվեց դատարանների վրա ազդեցություն բանեցնելուց, այդ բացը լրացրին «մաֆիոզ շրջանակները»։

«2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում իմ ամենամեծ բարդությունը եղել է պատասխանել մարդկանց հարցերին՝ ինչի՞ այս մեկը կամ էն մեկը ազատության մեջ է, ինչի՞ դատված չէ։ Էսօր խոսում են քաղաքական հետապնդումների մասին, բայց ես խոսում եմ քաղաքական չհետապնդումների մասին։ Ես չեմ կարող հավատալ, որ մարդիկ պատասխանատվությունից խուսափել են արդար դատական համակարգի պատճառով․ նրանք խուսափել են, որովհետև նախկին կոռուպցիոն կապերը շարունակում են գործել»։

Փաշինյանն ընդգծեց, որ որոշակի դիրք ունեցող անձինք դատարաններում իրենց անպատժելի են զգում։

«Հանցագործության պահին բռնե՛ս, կգնա կարդարացվի, կամ առնվազն էնքան կձգեն էդ գործը… Մենք դեպք ենք ունեցել՝ դատավորը հատուկ գործը ձգել ա էնքան, մինչև ինքը թոշակի գնա։ Ամբողջ Հայաստանի դատական համակարգը պրոբլեմի առաջ ա կանգնած, չգիտի էդ խնդիրը ոնց լուծի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ խնդրի հիմնարար լուծումը նոր Սահմանադրության ընդունումն է, որով նախատեսվում է բոլոր դատավորներին տալ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ՝ համակարգի լիարժեք լեգիտիմությունն ու ժողովրդի հետ օրգանական կապն ապահովելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան